| Անվանում |
Տիպ |
Կանխավճար(%) |
Գումար |
Տոկոսադրույք |
Մարման ժամկետ |
| |
| Հայբիզնեսբանկ ՓԲԸ |
| Փոքր և միջին բիզնեսի վարկ |
Բիզնես վարկեր |
0.0
- |
0.0
- 50000000.0 AMD |
15.0
|
1.0
- 60.0 ամիս |
| Վարկը տրամադրվում շրջառու միջոցների համալրման, ընթացիք գործունեության ֆինանսավորման, հիմնական միջոցների ձեռք բերման և այլն նպատակներով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով: Գրավի առարկա` շարժական/անշարժ գույք, շրջանառու միջոցներ: |
| Օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերում |
Ավտո վարկեր |
40.0
- |
0.0
- 7000000.0 AMD |
20.0
|
1.0
- 48.0 ամիս |
| Վարկերը տրամադրվում են մինչև 6 տարվա արտադրության արտասահմանյան արտադրության և մինչև 4 տարվա ռուսական արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Ապահովագրումն իրականացվում է 2% տարեկան կտրվածքով` վարկի գումարի չափով: Վարկի տրամադրման միջնորդավճար` 20 000-25 000 ՀՀ դրամ: |
| Կենցաղային ապրանքների և կահույքի ձեռք բերում (ծրագրային վարկ) |
Սպառողական վարկեր |
30.0
- |
200000.0
- 1500000.0 AMD |
24.0
|
1.0
- 24.0 ամիս |
| Կահույքը պետք է ձեռք բերվի բանկի հետ համագործակցող ընկերություններից: Վարկի միջնորդավճար` վարկային հայտի ուսումնասիրության վճար` 1000 դրամ, վարկի սպասարկման վճար` 2000 դրամ, վարկի գումարի կանխիկացում` 0.3%: |
| Ոսկու գրավով վարկավորում |
Սպառողական վարկեր |
0.0
- |
20000.0
- 2000000.0 AMD |
24.0
|
1.0
- 10.0 ամիս |
| Վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով: |
| Շարժական և անշարժ գույքի գրավով վարկ (ծրագրային վարկ) |
Սպառողական վարկեր |
0.0
- |
200000.0
- 1500000.0 AMD |
18.0
|
1.0
- 18.0 ամիս |
| Վարկի գումարի չափը` առավելագույնը գրավադրվող անշարժ գույքի արժեքի 50% եւ շարժական գույքի արժեքի 40%: Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 դրամ, վարկի սպասարկման վճար` 0.1%, նվազագույնը 15000 դրամ: |
| |
| Առաջին Հիփոթեքային Ընկերություն ՍՊԸ |
| Անշարժ գույքի ձեռք բերում |
Հիպոթեքային վարկեր |
40.0
|
1000000.0
- 12000000.0 AMD |
16.0
|
10.0
տարի |
| Վարկը տրամադրվում է KFW ծրագրի շրջանակներում կայուն եկամուտներ ունեցող հաճախորդներին Երևանում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Պահանջվում է կյանքի և գույքի ապահովագրություն: |
| Անշարժ գույքի ձեռք բերում |
Հիպոթեքային վարկեր |
40.0
- 60.0 |
3000.0
- 120000.0 USD |
15.0
|
10.0
- 15.0 տարի |
| Վարկը տրամադրվում է KFW ծրագրի շրջակներում Երևանում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով կայուն եկամուտներ ունեցող հաճախորդներին: Կյանքի և գրավադրվող գույքի ապահովագրությունը պարտադիր է: |
| Անշարժ գույքի վերանորոգում |
Հիպոթեքային վարկեր |
0.0
|
0.0
- 12000000.0 AMD |
17.0
|
10.0
տարի |
| Վարկը տրամադրվում է KFW ծրագրի շրջանակներում կայուն եկամուտներ ունեցող հաճախորդներին Երևանում անշարժ գույք վերանորոգելու նպատակով: Պահանջվում է կյանքի և գույքի ապահովագրություն:
|
| Անշարժ գույքի վերանորոգում |
Հիպոթեքային վարկեր |
0.0
|
3000.0
- 120000.0 USD |
16.0
|
10.0
ամիս |
| Վարկը տրամադրվում է KFW ծրագրի շրջանակներում կայուն եկամուտներ ունեցող հաճախորդներին Երևանում անշարժ գույք վերանորոգելու նպատակով: Պահանջվում է կյանքի և գույքի ապահովագրություն: |
| Անշարժ գույքի վերանորոգում |
Հիպոթեքային վարկեր |
0.0
|
3000.0
- 15000.0 USD |
13.5
- 3.5 |
5.0
տարի |
| Վարկը տրամադրվում է վերանորորգման նպատակով քիչ եկամուտներ ունեցող ընտանիքներին առանց ապահովագրական պահանջների:
|
| |
| ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ ՓԲԸ |
| Նոր ավտոմեքենայի ձեռք բերում |
Ավտո վարկեր |
30.0
- 60.0 |
400000.0
- 20000000.0 AMD |
18.0
|
3.0
- 60.0 ամիս |
| Վարկերը տրամադրվում են նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար: Վարկի միջնորդավճար` 5000-25000 դրամ, կախված վարկի գումարից: Ապահովագրություն` 2.5% տարեկան:
|
| Ոսկու և թանկարժեք իրերի գրավադրմամբ |
Սպառողական վարկեր |
0.0
- |
20000.0
- 2000000.0 AMD |
22.0
|
1.0
- 12.0 ամիս |
| Գրավի առարկա կարող են հանդիսանալ ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ոսկյա զարդեր, թանկարժեք քարեր(ադամանդ, զմրուխտ, ռուբին, ընդ որում յուրաքանչյուր զարդի թանկարժեք քարերի գնահատված գումարային արժեքը չպետք է գերազանցի 120.000 ՀՀ դրամը: Վարկի գումարի եւ գրավի առարկայի գնահատված արժեքի հարաբերակցություն` 90-95%: |
| Փոքր բիզնեսի վարկեր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
1500000.0
- 15000000.0 AMD |
15.0
- 22.0 |
0.0
- 60.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց և Անհատ ձեռնարկատերերին, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում առնվազն 6 ամիս: Վարկի տեսակը`վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ: Վարկի արժույթը`ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի: Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք`3-6% տարեկան: |
| Միջին բիզնեսի վարկեր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
15000001.0
- 60000000.0 AMD |
15.0
- 20.0 |
0.0
- 60.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց և Անհատ ձեռնարկատերերին, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում առնվազն 6 ամիս: Վարկի տեսակը` վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ: Վարկի արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` վարկի գումարի 0.2%-ից մինչև 1% (գանձվում է վարկի տրամադրման պահին): Վարկի նպատակը` շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռք բերում, շինարարություն, վերանորոգում: |
| Խոշոր բիզնեսի վարկեր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
60000001.0
- 9999999999.0 AMD |
12.0
- 18.0 |
0.0
- 60.0 ամիս |
| Նպատակային խումբ` Բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք և Անհատ ձեռնարկատերեր, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում առնվազն 6 ամիս:
Վարկի տեսակը` Վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ :
Վարկի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի:
Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք 0,5-3% տարեկան
Վարկի և տոկոսագումարների մարման ձև` մարման ժամանակացույցը որոշվում է ելնելով դրամական հոսքերի կանխատեսումից:
Վարկի ժամկետ` մինչև 36 ամիս - շրջանառու միջոցների ձեռք բերում, մինչև 60 ամիս - հիմնական միջոցների ձեռք բերում, շինարարություն, վերանորոգում:
Միջնորդավճար` վարկի գումարի 0.1%-ից մինչև 0.5%
(գանձվում է վարկի տրամադրման պահին):
Վարկի նպատակը Շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռք բերում, շինարարություն, վերանորոգում:
|
| Գյուղական Տարածքների վարկավորում (IFAD) ծրագրի շրջանակներում |
Գյուղատնտեսական վարկեր |
20.0
- |
0.0
- 150000.0 USD |
12.0
- 14.0 |
0.0
- 7.0 տարի |
| Վարկը տրամադրվում է ՀՀ սահմանամերձ գոտիներում: Վարկի նպատակ` մշակաբույսերի, անասնապահության, վերամշակման, պահեստավորման, փաթեթավորման, շուկայահանման եւ գյուղատնտեսական այլ ենթաոլորտների զարգացման նպատակով: Վարկի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
Վարկի տոկոսադրույք` 12 - 14 % տարեկան - շրջանառու միջոցների ֆինանսավորման նպատակով, և 12 % տարեկան - հիմնական միջոցների ֆինանսավորման նպատակով,տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի վրա:
Վարկի ձեւակերպման կոմիսիոն վճար` 0,3 - 2 % վարկի գումարից:
Վարկի մարման արտոնյալ ժամկետ` առավեlագույնը 18 ամիս:
Վարկը տրամադրվում է գրավի գնահատված արժեքիառավելագույնը 80%-ի չափով:
Վարկառուները պետք է իրենց սեփական միջոցներից ներդրում կատարեն ընդհանուր ծրագրի արժեքի ոչ պակաս քան 20 տոկոսի չափով: |
| Անշարժ գույքի ձեռք բերում /KFWծրագրի շրջանակներում/ |
Հիպոթեքային վարկեր |
30.0
- |
1500000.0
- 12000000.0 AMD |
16.0
|
0.0
- 12.0 տարի |
| Վարկի ձեւակերպման կոմիսիոն վճար` * 5.000 ՀՀ դրամ - մինչեւ 2.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
* 7.000 ՀՀ դրամ - 2.000.001-ից մինչեւ 4.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
* 10.000 ՀՀ դրամ - 4.000.001-ից մինչեւ 8.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
* 15.000 ՀՀ դրամ - 8.000.001-ից մինչեւ 12.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար:
Ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պարտադիր պայմանով եւ/կամ երաշխավորություն:
|
| |
| Արդշինինվեստբանկ ՓԲԸ |
| Ոսկու գրավով տրամադրվող վարկ |
Սպառողական վարկեր |
0.0
- |
0.0
- 1500000.0 AMD |
26.0
|
1.0
- 6.0 ամիս |
| Վարկ-գրավի արժեք հարաբերակցությունը` 85-100%:
Վարկի սպասարկման վճար` 500 - 7000 ՀՀ դրամ կախված վարկի գումարից:
Ժամկետանց վարկի գումարի գծով տոկոսներ` վարկային պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող ՀՀ Կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ:
Վարկը ձևակերպվում է բանկի մասնաճյուղերում:
|
| Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկեր |
Գյուղատնտեսական վարկեր |
0.0
- |
2000.0
- 150000.0 USD |
13.0
|
19.0
- 84.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:
Հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ;
վարկի սպասարկման վճար` սկսած երկրորդ տարվանից` յուրաքանչյուր տարի վարկի մանցորդի 0.5% չափով: |
| |
| Վաշինգթոն Քափիթալ ՓԲԸ |
| Անշարժ գույքի ձեռք բերում |
Հիպոթեքային վարկեր |
30.0
- |
2000000.0
- 20000000.0 AMD |
12.0
- 14.0 |
10.0
- 15.0 տարի |
| Վարկը տրամադրվում է Երևանում կամ հարակից մարզերում (մարզերում տարեկան տոկոսադրույքը` 15%) բնակելի անշարժ գույք ձեռք բերման նպատակով: Վարկի կոմիսիոն վճար` 40 000 դրամ, 4 մլն. դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում` վարկի գումարի 1% չափով: |
| Անշարժ գույքի վերանորոգում |
Հիպոթեքային վարկեր |
0.0
- |
2000000.0
- 20000000.0 AMD |
13.0
- 15.0 |
10.0
- 15.0 տարի |
| Վարկավորման այս ծրագրի օգնությամբ Դուք կարող եք բարելավել Երևան քաղաքում Ձեր բնակարանների (բնակելի տների) վիճակը, իրականացնել ներքին հարդարման և վերակառուցման աշխատանքներ: Վարկի գումարը տրամադրվում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 50% չափով: |
| |
| Հայէկոնոմբանկ ԲԲԸ |
| Առեւտրի եւ սպասարկման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին |
Բիզնես վարկեր |
0.0
- |
0.0
AMD |
15.0
- 22.0 |
0.0
- 4.0 տարի |
| Առեւտրային վարկերը տրամադրվում են միկրո, մանր եւ միջին բիզների զարգացման նպատակով ՀՀ դրամով կամ արտարժույթով: |
| Արտադրության, շինարարության ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին |
Բիզնես վարկեր |
0.0
- |
0.0
AMD |
15.0
- 18.0 |
0.0
- 5.0 տարի |
| Առեւտրային վարկերը տրամադրվում են միկրո, մանր եւ միջին բիզների զարգացման նպատակով ՀՀ դրամով կամ արտարժույթով: |
| Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ իրականացվող համաֆինանսավորման ծրագիր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
400000.0
- 2000000.0 USD |
12.0
- 15.0 |
0.0
- 5.0 տարի |
| Հայէկոնոմբանկի կողմից Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների համատեղ ծրագրային վարկավորում հետեւյալ պայմաններով:Վարկավորվող ձեռնարկությունը յուրաքանչյուր տարի պետք է ներկայացնի ՎԶԵԲ կողմից ընդունելի աուդիտորական կազմակերպության եզրակացություն : Միանվագ կոմիսիոն վճար - վարկի գումարի 1%-ի չափով:
|
| Ֆիզիկական անձանց տրամադրվող հիփոթեքային վարկեր բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով |
Հիպոթեքային վարկեր |
50.0
- |
0.0
- 20000000.0 AMD |
14.0
|
0.0
- 10.0 տարի |
| Ապահովությունը` ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը:
Վարկի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում վարկառուից գանձվում է տույժ` վաղաժամկետ մարվող գումարի տարեկան 0.5% -ի չափով:
|
| Երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռք բերում |
Ավտո վարկեր |
50.0
|
0.0
- 2500000.0 AMD |
24.0
|
24.0
ամիս |
| Վարկը տրամադրվում է շահագործված արտասահմանյան ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով: Կոմիսիոն վճար - միանվագ 2% վարկի գումարի: Ավտոմեքենայի ապահովագրում` 2.3% տարեկան տրամադրված վարկի գումարից: |
| Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր |
Սպառողական վարկեր |
10.0
- 15.0 |
0.0
AMD |
24.0
|
3.0
- 6.0 ամիս |
| Գրավադրվող ոսկյա իրերի արժեքի մինչեւ 90 %-ը - 3 ամիս ժամկետի դեպքում
Գրավադրվող ոսկյա իրերի արժեքի մինչեւ 85%-ը մինչեւ 6 ամիս ժամկետի դեպքում
Վարկի գումարը մարվում է միանվագ ժամկետի վերջում, իսկ հաշվարկված տոկոսագումարները` կամ ամսական, կամ վարկի տրամադրման օրը:
|
| |
| Արցախբանկ ՓԲԸ |
| Անշարժ գույքի ձեռք բերում ՀՀ-ում |
Հիպոթեքային վարկեր |
50.0
- |
0.0
- 100000000.0 AMD |
18.0
|
0.0
- 15.0 տարի |
| Վարկի գումարը տրամադրվում է ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի կամ հիփոթեքի պայմանագրով նախատեսված վաճառքի գնի մինչև 50%- չափով: Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ, վարկի տրամադրման վճար` 0.3% վարկի գումարից միանվագ: 7 մլն և ավելի ՀՀ դրամ կամ դրան համարժեք գումարով և 5 տարի մարման ժամկետով վարկերի դեպքում հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի ապահովագրությունը պարտադիր է: Վարկի փաստացի տրամադրման ամսաթվից 1 տարուց հետո վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի գանձվում: |
| Անշարժ գույքի վերանորոգում ՀՀ-ում |
Հիպոթեքային վարկեր |
0.0
- |
0.0
- 15000000.0 AMD |
20.0
|
0.0
- 5.0 տարի |
| Վարկը տրամադրվում է գրավադրվող գույքի գնահատված արժեքի 30% չափով: Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ: Վարկի տրամադրման վճար` 0.3% վարկի գումարից միանվագ: |
| Ոսկու գրավադրմամբ վարկեր |
Սպառողական վարկեր |
0.0
- |
50000.0
- 1500000.0 AMD |
24.0
|
1.0
- 12.0 ամիս |
| Վարկի սպասարկման վճար` 1%, նվազ.` 2 000 ՀՀ դրամ: Վարկի չափը կախված վարկի ժամկետից. 1 ամիս` մինչև գնահատված արժեքի 100%, 3 ամիս` մինչև գնահատված արժեքի 95%,
6 ամիս` մինչև գնահատված արժեքի 90%,
9 ամիս` մինչև գնահատված արժեքի 85%,
12 ամիս`մինչև գնահատված արժեքի 80%: |
| Օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով |
Ավտո վարկեր |
30.0
- 50.0 |
0.0
- 9999999.0 AMD |
20.0
- 24.0 |
12.0
- 36.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է 2005-2009թթ. արտասահմանյան արտադրության օգտագործված ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ: Ավտոմեքենայի արժեքի գնահատման միջնորդավճար` 10 000 ՀՀ դրամ: Վարկի վաղաժամկետ` վարկի փաստացի տրամադրման պահից 6 ամիս շուտ մարման դեպքում գանձվում է տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով: |
| Նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար |
Ավտո վարկեր |
30.0
- 50.0 |
0.0
- 999999.0 AMD |
20.0
- 24.0 |
12.0
- 48.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է 2008-2009թթ. արտասահմանյան /բացի ՌԴ/ արտադրության չօգտագործված ավտոմեքենաների համար /ավտոսրահից գնվող/: Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ: Ավտոմեքենայի արժեքի գնահատման միջնորդավճար` 10 000 ՀՀ դրամ:
Վարկի վաղաժամկետ` վարկի փաստացի տրամադրման պահից 6 ամիս շուտ մարման դեպքում գանձվում է տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով |
| |
| ԲՏԱ Բանկ ՓԲԸ |
| Ավտո Լյուքս |
Ավտո վարկեր |
20.0
- 99.0 |
1000000.0
- 15000000.0 AMD |
17.0
- 19.0 |
12.0
- 60.0 ամիս |
| Տրամադրվում է ֆիզիկական անձանց ավտոսրահներից նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով:
Արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ`
20-40% կանխավճարի դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 18%;
41%-ից բարձր կանխավճարի դեպքում `17%:
ԱՊՀ արտադրության ավտոմեքենաներ`
25-40% կանխավճարի դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 19%;
41%-ից բարձր կանխավճարի դեպքում `18%:
Վարկային հաշվի վարում /սպասարկման վճար/` յուրաքանչյուր ամիս կախված վարկի գումարից`
1 000 000 - 5 000 000 վարկի գումարի դեպքում - 2500 ՀՀ դրամ;
5 000 001 - 15 000 000 վարկի գումարի դեպքում - 5000 ՀՀ դրամ;
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:
|
| Ավտո-Ունիվերսալ |
Ավտո վարկեր |
25.0
- 99.0 |
1000000.0
- 15000000.0 AMD |
17.0
- 19.0 |
1.0
- 60.0 ամիս |
| Տրամադրվում է ֆիզիկական անձանց նոր ավտոմեքենաներ երկրորդային շուկայից ձեռք բերելու նպատակով*:
Արտասահմանյան արտադրության մեքենաներ`
25-45% կանխավճարի դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 18%;
46%-ից բարձր կանխավճարի դեպքում` 17%:
Վարկի առավելագույն ժամկետը` 60 ամիս:
ԱՊՀ արտադրության ավտոմեքենաներ`
30-45% կանխավճարի դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 19%;
46%-ից բարձր կանխավճարի դեպքում` 18%:
Վարկի առավելագույն ժամկետը` 48 ամիս:
Վարկային հաշվի վարում /սպասարկման վճար/` յուրաքանչյուր ամիս կախված վարկի գումարից`
1 000 000 - 5 000 000 վարկի գումարի դեպքում - 2500 ՀՀ դրամ;
5 000 001 - 15 000 000 վարկի գումարի դեպքում - 5000 ՀՀ դրամ;
Վարկի նվազագույն ժամկետը` առանց սահմանափակման:
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:
* Երկրորդային շուկայից ձեռք բերվող նոր տրանսպորտային միջոցներ են համարվում այն միջոցները, որոնք արտադրվել են հենց այդ տարում(առավելագույն վազքը` 5000 կմ):
|
| “Օպտիմում վարկ” (վերանորոգում) |
Հիպոթեքային վարկեր |
0.0
- |
1000000.0
- 20000000.0 AMD |
18.0
|
1.0
- 48.0 ամիս |
| Վարկը տրամարվում է բնակելի անշարժ գույքի վերանորոգման, ձևափոխման նպատակով: Ներկայացված վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց փաստաթղթորեն հաստատված եկամուտները :
Վարկի արժույթ` ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար: Վարկը Երևան քաղաքում տրամադրվում է մինչև 20 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով, իսկ ՀՀ այլ քաղաքներում` մինչև 10 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով:
Վարկը տրամադրվում է գրավադրվող անշարժ գույքի գնահատված արժեքի 35-50%-ի չափով:
Վարկի նվազագույն ժամկետը` առանց սահմանափակման:
Վարկային հաշվի վարում /միջնորդավճար/` յուրաքանչյուր ամիս կախված վարկի գումարից`
— եթե վարկի գումարը մինչև 5 մլն - 2500 ՀՀ դրամ;
— 5 - 20 մլն վարկի գումարի դեպքում - 5000 ՀՀ դրամ:
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ`
միայն առաջին 6 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ 3 անուիտետ վճարի չափով: |
| “Օպտիմում վարկ” անշարժ գույքի ձեռք բերում |
Հիպոթեքային վարկեր |
35.0
- 45.0 |
5000000.0
- 20000000.0 AMD |
17.0
|
1.0
- 60.0 ամիս |
| Անշարժ գույքի /բնակարաններ բազմահարկ շենքերում, մասնավոր տներ/ ձեռք բերման համար: Ներկայացված վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց փաստաթղթորեն հաստատված եկամուտները:
Վարկի արժույթ` ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար: Վարկը Երևան քաղաքում տրամադրվում է մինչև 20 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով, իսկ ՀՀ այլ մարզերում` մինչև 10 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով:
Կանխավճար` եթե անշարժ գույքը գտնվում է ք. Երևանում, ապա գնահատված արժեքի 35%-ը, եթե անշարժ գույքը գտնվում է ՀՀ այլ բնակելի կետերում, ապա 45%:
Վարկի նվազագույն ժամկետը` առանց սահմանափակման:
Վարկային հաշվի վարում /միջնորդավճար/` յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ:
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ`
միայն առաջին 6 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ 3 անուիտետ վճարի չափով: |
| “Էքսպրես” անշարժ գույքի ձեռք բերում |
Հիպոթեքային վարկեր |
35.0
- 50.0 |
5000000.0
- 20000000.0 AMD |
18.0
|
1.0
- 60.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է անշարժ գույքի /բնակարաններ բազմահարկ շենքերում, մասնավոր տներ/ ձեռք բերման համար: Ներկայացված վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց փաստաթղթորեն և/կամ ոչ փաստաթղթորեն հաստատված եկամուտները:
Վարկի արժույթ` ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար: Վարկը Երևան քաղաքում տրամադրվում է մինչև 20 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով, իսկ ՀՀ այլ մարզերում` մինչև 10 մլն ՀՀ դրամի(կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով:
Կանխավճար` եթե անշարժ գույքը գտնվում է ք. Երևանում, ապա գնահատված արժեքի 35%-ը, եթե անշարժ գույքը գտնվում է ՀՀ այլ բնակելի կետերում, ապա 50%:
Վարկի նվազագույն ժամկետը` առանց սահմանափակման:
Վարկային հաշվի վարում /միջնորդավճար/` յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ:
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ`
միայն առաջին 6 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ 3 անուիտետ վճարի չափով: |
| Նոն-Ստոպ /անշարժ գույքի գրավով/ |
Սպառողական վարկեր |
0.0
- |
1000000.0
- 10000000.0 AMD |
20.0
|
1.0
- 48.0 ամիս |
| Վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց` փաստաթղթային հաստատված եկամուտները:
Վարկային հաշվի վարում /միջնորդավճար/`
1-5 մլն ՀՀ դրամ գումարի վարկի դեպքում - անմսական 2500 ՀՀ դրամ;
5 - 10 մլն ՀՀ դրամ գումարի վարկի դեպքում - ամսական 5000 ՀՀ դրամ:
Վարկը տրամադրվում է գրավադրվող անշարժ գույքի գնահատված արժեքի 40-50% չափով:
Վարկի նվազագույն ժամկետը – առանց սահմանափակման:
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան: |
| Ոսկու գրավով ապահովված վարկեր |
Սպառողական վարկեր |
0.0
- |
50000.0
- 2000000.0 AMD |
20.0
|
1.0
- 12.0 ամիս |
| Միջնորդավճար բանկի ծառայությունների համար` 100 000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` 1000 ՀՀ դրամ, 100.001-250.000 ՀՀ դրամ ` 2500 ՀՀ դրամ, 250.001-500.000 ՀՀ դրամ` 4000 դրամ, 500.001 - 1.000.000 ՀՀ դրամ`-5000 դրամ, 1.000.001 ՀՀ դրամ և ավել գումարի դեպքում` 10 000 դրամ միջնորդավճար:
Վարկի մարումից հետո ոսկյա իրերի պահպանման համար օրական գանձվում է 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Վարկառուն կարող է վաղաժամկետ մարել վարկը և հաշվարկված տոկոսագումարները /տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում/: Վարկի տրամադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում վարկը ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում հաշվարկվում է մեկ ամսվա տոկոսադրույք: |
| Փոքր բիզնեսին տրամադրվող վարկեր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
0.0
- 17000000.0 AMD |
22.0
|
0.0
- 36.0 ամիս |
| Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում: Գրավի առարկա կարող են հանդիսանալ անշարժ գույքը կամ հիմնական միջոցները: Վարկի առավելագույն գումարը սահմանվում է գրավի առարկայի գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով: Վարկերի տոկոսադրույքը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ: Իրավաբանական անձանց վարկավորումը իրականացվում է գործող բիզնեսի առկայության դեպքում: |
| |
| ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ |
| Արդյունաբերական և Էներգետիկայի սարքավորումների լիզինգ |
Լիզինգ |
20.0
- 70.0 |
600000.0
- 150000000.0 AMD |
7.0
- 12.0 |
6.0
- 60.0 ամիս |
| Լիզինգը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այլպես էլ ԱՄՆ դոլարով: Բոլոր տեսակների շարժական գույքի լիզինգ (ֆինանսական վարձակալություն): Լիզինգի հիմնական առավելություններն են` երկարաժամկետ ֆինանսավորում, որոշումների արագ ընդունում, հատուկ զեղչեր մատակարարներից, վարձավճարների և պայմանագրով սահմանված լրացուցիչ վճարումների արտացոլում Լիզինգառուի հաշվապահույթյունում, լիզինգի առարկայի արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն լիզինգի պայմանագրի գործուղության ընթացքում:
Ֆինանսավորվում են հետևյալ հիմնական միջոցների ձեռքբերումը.
- հոսքագծեր-մինի գործարաններ,
- տպագրական սարքավորումներ,
- գեներատորներ և տուրբիններ,
այլ մասնագիտացված սարքավորումներ:
Լիզինգի առարկան մինչև լիզինգի ժամկետի ավարտը հանդիսանում է ԱԳԲԱ Լիզինգ-ի սեփականությունը և գրանցվում է շարժական գույքի կադաստրում: Լիզինգառուներ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր:
Վարձավճարները վճարվում են գույքի փաստացի ընդունում-հանձնումից 1 ամիս անց:
Պայմանագրի տարեկան թանկացում` 7-12%: |
| |
| Ինեկոբանկ ՓԲԸ |
| Ոսկյա իրերի գրավով վարկեր |
Սպառողական վարկեր |
0.0
- |
0.0
- 10000000.0 AMD |
24.0
|
1.0
- 12.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է ոսկյա իրերի գնահատված արժեքի 90% չափով: Հաշվարկվող տոկոսները մարվում են
*ամսական հավասարաչափ վճարումներ (տոկոսագումարներ) մայր գումարի ժամկետի վերջում վճարումով,
*անհատական մարման գրաֆիկ:
Հաշվի սպասարկման վճար` - 6 ամիս ժամկետով վարկ տրամադրելու դեպքում` 1200 դրամ, - 12 ամիս ժամկետով վարկ տրամադրելու դեպքում` 2400 դրամ:
|
| Ապառիկ առևտրի վարկավորում |
Սպառողական վարկեր |
20.0
- 50.0 |
50000.0
- 600000.0 AMD |
24.0
|
3.0
- 24.0 ամիս |
| Այս ծառայությունը մատուցվում է սպառողական ապրանքների` կենցաղային և համակարգչային տեխնիկայի, կահույքի, օդորակիչների, ջեռուցման համակարգերի և այլ ապրանքների ձեռքբերման նպատակով: Վարկի սպասարկման համար գանձվում է 2000-5000 դրամ միանվագ վճար: |
| Գյուղատնտեսական վարկ (IFAD) |
Գյուղատնտեսական վարկեր |
0.0
- |
0.0
- 150000.0 USD |
12.0
- 16.0 |
3.0
- 60.0 ամիս |
| Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց (մինչև 30 հազ ԱՄՆ դոլար վարկի դեպքում): Վարկերը տրամադրվում են հիմնական միջոցների ձեռքբերման, հեռանկարային զարգացմանն ուղղված ներդրումներ կատարելու նպատակով: Վարկերը տրամադրվում են Համաշխարհային բանկի (WB) և Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: Մարման ժամկետը 3 ամսից մինչև 60 ամիս (7 տարով տրամադրվում է միայն բացառիկ դեպքերում): |
| |
| Ագրոլիզինգ ՍՊԸ |
| Լիզինգ |
Լիզինգ |
0.0
- 30.0 |
1000.0
- 100000.0 USD |
14.0
- 18.0 |
6.0
- 60.0 ամիս |
| Լիզինգային պայմանագրերը կնքվում են միայն իրավաբանական անձանց հետ: Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ և հոսքագծեր` կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության, մսամթերքի արտադրության, գինեգործության, մրգերի և բանջարեղենների վերամշակման և տնտեսության այլ ոլորտներում գործող ձեռնարկություններին: |
| Առևտրային վարկ |
Բիզնես վարկեր |
0.0
- |
1000.0
- 100000.0 USD |
14.0
- 18.0 |
6.0
- 60.0 ամիս |
| Վարկի գումարը անսահմանապակ է:
Վարկերը տրամադրվում են հիմնականում այն իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են գյուղ. մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ: Գրավի առարկա կարող են լինել անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, հիմնական միջոցները:
|
| |
| Կասկադ Բանկ ՓԲԸ |
| Անշարժ գույքի ձեռք բերման վարկ |
Հիպոթեքային վարկեր |
40.0
- 60.0 |
10000.0
- 65000.0 USD |
13.0
- 15.0 |
0.0
- 192.0 ամիս |
| Վարկը տրամադրվում է բնակարանի(առանձնատան) իրացվելի արժեքի` 40, 50, 60 տոկոսի չափով, տարեկան տոկոսադրույքները համապատասխանաբար կազմում են` 13%, 14%, 15%: Երեւան քաղաքի հարակից մարզերում գտնվող բնակարանների (առանձնատների) ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի համար տարեկան տոկոսադրույքը սահմավում է 22%, իսկ վարկի գումար/ գրավադրվող բնակարանի (առանձնատան) իրացվելի արժեք հարաբերակցությունը՝ առավելագույնը՝ 50%, անկախ գումարի մեծությունից: ՀՀ այլ մարզերում բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկեր Բանկը չի տրամադրում:
Եթե վարկառուի եկամուտների աղբյուրները գտնվում են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եվ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում, իսկ ձեռք բերվող բնակարանը գտնվում է Երեվան քաղաքում, ապա նման վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 21%, իսկ վարկի գումար/գրավադրվող բնակարանի (առանձնատան) իրացվելի արժեք հարաբերակցությունը՝ առավելագույնը 50%, անկախ գումարի մեծությունից: Բանկը չի վարկավորում այն անձանց, որոնց եկամուտների աղբյուրները գտնվում են վերը նշված մարզերից բացի այլ մարզերում: |
| Անշարժ գույքի վերանորոգման վարկ |
Հիպոթեքային վարկեր |
0.0
- |
3000.0
- 20000.0 USD |
18.0
|
1.0
- 60.0 ամիս |
| Երեւան քաղաքի հարակից մարզերում գտնվող բնակարանների(առանձնատների) վերանորոգման վարկերի համար տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 18%, իսկ վարկի գումար գրավադրվող բնակարանի(առանձնատան) արժեք հարաբերակցությունն առնվազն 50% անկախ գումարի մեծությունից: ՀՀ այլ մարզերում վերանորոգման վարկեր Բանկը չի տրամադրում: |
| Ձեռնարկատիրական վարկեր |
Բիզնես վարկեր |
0.0
- |
10000.0
- 400000.0 USD |
16.5
|
60.0
- 84.0 ամիս |
| Վարկ գրավ հարաբերակցությունը չի կարող գերազանցել 65%: Գրավի առարկա կարող է համդիսանալ անշարժ գույք Երևանում, մեքենաներ, սարքավորումներ, շրջանառու միջոցներ, դրամական միջոցներով չապահովված երաշխավորություններ, հաջորդող գրավ (նախապես ներդրված այլ բանկերում եվ/կամ ֆինանսական կազմակերպություններում), Երևան քաղաքի տարածքից դուրս գտնվողանշարժ գույք եվ այլ: |
| |
| Կոնվերս Բանկ ՓԲԸ |
| Ոսկյա իրերի և թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկավորում |
Սպառողական վարկեր |
0.0
- |
80000.0
- 3000000.0 AMD |
24.0
|
0.0
- 24.0 ամիս |
| Բանկն իրականացնում է ոսկյա իրերի և թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկավորում: Տրամադրվող վարկի գումարը, կախված վարկի ժամկետից, չի կարող գերազանցել գրավի գնահատված արժեքի 95-98%: Հաճախորդի հաշվից կգանձվի միանվագ 2 500 ՀՀ դրամ` մինչև 500 000 ՀՀ դրամով վարկերի համար, իսկ 501 000 ՀՀ դրամ և ավելիի դեպքում` 5 000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր նոր վարկ տրամադրելիս:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունների առնվազն 3 ամսվա աշխատակիցների և "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հետ առնվազն 3 ամսվա պատշաճ բանկային պատմություն ունեցող հաճախորդների /որոնց հաշիվների ամսական միջին գումարային մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում հավասար է կամ գերազանցում է 100 000 ՀՀ դրամը կամ դրա համարժեքը արտարժույթով/ նկատմամբ կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 1% նվազեցում: |
| |