«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես»
ԱՓԲԸ անվանմամբ: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի
նախարարության կողմից Ընկերությունը ստացել է ոչ կյանքի ապահովագրության
իրականացման լիցենզիա: Ավելի ուշ՝ 2001թ.-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի
նախարարի հրամանի համաձայն Ընկերությունը իրավունք է ստացել իրականացնել
նաև կյանքի ապահովագրություն, իսկ 2004թ.-ի դեկտեմբերի 28-ին ստացել է նաև
կյանքի ապահովագրության լիցենզիա:
2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, այնուհետև դրան հետևել է Ընկերության անվանափոխումը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ-ի: Ներկայումս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հանդիսանում է «ԻՆԳՈ»
(Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ,
որտեղ ընդգրկված են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ինգոսստրախ» (Ռուսաստան), «ՍՈՖԱԳ» (Գերմանիա), «ԻՆԳՈ ՆՈՐԴ» (Ֆինլանդիա), «ԳԱՐԱՆՏ» (Ավստրիա), «ԻՆԳՈ ՈՒԿՐԱԻՆԱ» (Ուկրաինա) ընկերությունները:
2006թ.-ին ընդառաջ գնալով երկրում իրականացվող ապահովագրական դաշտի
բարեփոխումներին` Ընկերությունը հրաժարվեց կյանքի ապահովագրության
լիցենզիայից` ոչ կյանքի ապահովագրության ոլորտում առավելագույնս
կատարելագործվելու և ամրապնդվելու նպատակով:
Համաձայն «ԱրմԻնֆո» վարկանշային մարքեթինգային տեղեկատվական գործակալության` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն
վերջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է առաջատարի դիրքը`
ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական
ֆինանսական ցուցանիշներով: Այսպես` 2009թ.-ին Ընկերությունը առաջատարն է
ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարներով և վճարված ապահովագրական
հատուցումներով, ինչպես նաև զուտ եկամտի ծավալով, որը 2009թ.-ին կազմել է
ավելի քան 452 մլն ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը
ավելի քան 82%-ով:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ ստանձնած ռիսկերի վերաապահաովագրության նպատակով:
Աշխատանքային ժամերը` երկուշաբթի-ուրբաթ 09:30 - 18:00, շաբաթ`11:00 - 14:30, Հանգստյան օրը` կիրակի
Հաճախորդների սպասարկման ժամերը` երկուշաբթի-ուրբաթ 10:00 - 17:00, շաբաթ`11:00 - 14:00, Հանգստյան օրը` կիրակի
|
| Գործադիր տնօրեն - Լևոն Ալթունյան |
 |
ՀՀ, ք.Երևան 0010, Տպագրիչների 8 |
 |
+374 10 592121 |
 |
+374 10 547506 |
 |
info@ingoarmenia.am |
 |
www.ingoarmenia.am |
|