Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
Դասավորել ըստ AMD USD EUR
Անվանում Տիպ Կանխավճար (%) Գումար Տոկոսադրույք Մարման ժամկետ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ
Անշարժ գույքի վերանորոգում Հիփոթեքային վարկեր 0 200.000 - 10.000.000 AMD 18 - 20 3 - 60 ամիս
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ արտարժույթով հիփոթեքային վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ հաճախորդի կողմից գտնվող կամ վերանորոգվող բնակարանը, բնակելի տունը, առաձնատունը, այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ և երաշխավորություններ: Ընդ որում, միայն երաշխավորությամբ հիփոթեքային վարկի տրամաբդրումն արգելվում է: Վարկի ապահովություն կարող է լինել վերանորոգվող անշարժ գույքը կամ այլ գույք:
Վարկի տրամադրման պայմաններն են.:
Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը,
Վարկի տևողությունը` առավելագույնը 60 ամիս,
Վարկի նվազագույն գումարը` 200,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
Վարկի առավելագույն գումարը` 10,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
Անշարժ գույքի ձեռք բերում Հիփոթեքային վարկեր սկսած - 30 1.000.000 - 40.000.000 AMD 12 - 14 մինչև - 120 ամիս
Անշարժ գույքի ձեռք բերման (գնման) հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններն են.    
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
Վարկերը տրամադրվում են 12 կամ 14% տարեկան տոկոսադրույքով կախված Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի մեծությունից.
- Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի մինչև 200,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի դեպքում- 14% տարեկան
- 200,000 ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից ավել Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի դեպքում -12% տարեկան
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի կանխավճարը սահմանվում է գնվող գույքի վաճառքի գնի նվազագույնը 30% չափով:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի կամ գույքերի , ինչպես նաև վարկառուի կյանքի ապահովագրությունն իրականացվում է Բանկի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով, հիփոթեքային վարկի վարկային պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում  տարեկան կտրվածքով: Ընդ որում`
ա) վարկառուի կյանքի ապահովագրական գումար է սահմանվում հիփոթեքային վարկի մնացորդային գումարը,
բ) գրավի առարկա հանդիսացող  անշարժ գույքի ապահովագրական գումար է սահմանվում հիփոթեքային վարկի մնացորդային, սակայն գրավի առարկայի գնահատված արժեքը չգերազանցող  գումարը: Դա նշանակում է, որ  մեկից ավելի գրավների առկայության դեպքում, երբ վարկի գումարը կարող է գերազանցվել գրավի առարկայի հանդիսացող անշարժ գույքի գնահատված արժեքը, անշարժ գույքի ապահովագրական գումար է սահմանվում առավելագույնը գրավի առարկայի գնահատված արժեքը: Միևնույն ժամանակ վարկի ապահովման միջոց հանդիսացող բոլոր անշարժ գույքերի ապահովագրական գումարի ընդհանուր մեծությունը պետք է առնվազն հավասար լինի վարկի մնացորդային գումարին:
Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ գնվող և այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն: Միայն երաշխավորությամբ վարկի տրամադրումն արգելվում է:
Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի գործողության ողջ ընթացքում գրավադրված գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման առնվազն հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և գրավառուի համար ընդունելի պայմաններով:
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:


Անշարժ գույքի ձեռք բերում Հիփոթեքային վարկեր սկսած - 30 2.600 - 105.000 USD 12 - 14 մինչև - 120 ամիս
Անշարժ գույքի ձեռք բերման (գնման) հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններն են.     
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
Վարկերը տրամադրվում են 12 կամ 14% տարեկան տոկոսադրույքով կախված Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի մեծությունից.
- Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի մինչև 200,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի դեպքում- 14% տարեկան
- 200,000 ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից ավել Բանկում հաճախորդի հաշվի միջին ամսական (հաշվարկված նախորդ 6 ամիսների կտրվածքով) շարժի դեպքում -12% տարեկան
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Վարկի կանխավճարը սահմանվում է գնվող գույքի վաճառքի գնի նվազագույնը 30% չափով:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ գնվող և այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն: Միայն երաշխավորությամբ վարկի տրամադրումն արգելվում է:
Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի գործողության ողջ ընթացքում գրավադրված գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման առնվազն հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և գրավառուի համար ընդունելի պայմաններով:
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:


Ամերիաբանկ ՓԲԸ
Անշարժ գույքի վերանորոգման վարկեր Հիփոթեքային վարկեր 0 պայմ. 12.7 - 14.7 1 - 10 տարի
Անշարժ գույքի վերանորոգման /վերակառուցման/ վարկերը տրամադրվում են բնակարանի, բնակելի տան, առևտրային /կոմերցիոն/ անշարժ գույքի վերանորոգման /վերակառուցման/ նպատակներով: Վարկը տրամադրվում է գրավադրվող անշարժ գույքի գնահատված արժեքի առավելագույնը 60%-ի չափով:
Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով

Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր Հիփոթեքային վարկեր 20 - 60 պայմ. 11.5 - 14.5 1 - 10 տարի
Վարկը տրամադրվում է առաջնային և երկրոդային շուկաների անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Վարկի տոկոսադրույքը որոշվում է կախված կանխավճարի չափից, վարկի մարման ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից: Վարկային հաշվի տարեկան սպասարկման վճարը` 35 000 - 40 000ՀՀ դրամ:
Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով

Առևտրային /կոմերցիոն/ անշարժ գույքի ձեռքբերման վարկ Հիփոթեքային վարկեր 20 - 60 պայմ. 17.5 - 20.5 1 - 10 տարի
Վարկը տրամադրվում է` 1. սեփականության պետական գրանցմամբ շենքերում և/կամ շինություններում առևտրային /կոմերցիոն/ տարածքի ձեռքբերման վարկեր, 2. առանց սեփականության իրավունքի պետկան գրանցման շենքերում և/կամ շինություններում առևտրային /կոմերցիոն/ տարածքի ձեռքբերման վարկ` լրացուցիչ ապահովությամբ: Վարկային հաշվի տարեկան սպասարկման վճար` 50000 ՀՀ դրամ:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Անշարժ գույքի վերանորոգման վարկեր Հիփոթեքային վարկեր 0 պայմ. 16 - 21.5 1 - 5 տարի
Անշարժ գույքի վերանորոգման /վերակառուցման/ վարկերը տրամադրվում են բնակարանի, բնակելի տան, առևտրային /կոմերցիոն/ անշարժ գույքի վերանորոգման /վերակառուցման/ նպատակներով: Վարկը տրամադրվում է գրավադրվող անշարժ գույքի 30-60% չափով:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր Հիփոթեքային վարկեր 20 - 60 պայմ. 16 - 18 1 - 5 տարի
Վարկը տրամադրվում է առաջնային և երկրոդային շուկաների անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Վարկի տոկոսադրույքը որոշվում է կախված կանխավճարի չափից, վարկի մարման ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Անելիք Բանկ ՓԲԸ
Անշարժ գույքի ձեռք բերում և վերանորոգում` Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով Հիփոթեքային վարկեր սկսած - 50 մինչև - 20.000.000 AMD սկսած - 13 մինչև - 132 ամիս
Տրամադրվում է անշարժ գույքի պարտադիր ապահովագրմամբ` նրա գրավադրված արժեքի տարեկան մինչև 0.4%-ի չափով և կյանքի պարտադիր ապահովագրմամբ վարկի մնացորդի նկատմամբ տարեկան մինչև 1% հաշվարկվող:
Վարկի միջնորդավճար՝ 1% վարկի գումարից:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կատարվում է վճար՝ մարվող գումարի   1,0 % չափով:

Անշարժ գույքի ձեռք բերում (սեփական ռեսուրներով) Հիփոթեքային վարկեր սկսած - 30 500.000 - 40.000.000 AMD սկսած - 14 6 - 120 ամիս
Վարկը տրամադրվում  է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Անշարժ գույքի ձեռք բերում (սեփական ռեսուրներով) Հիփոթեքային վարկեր սկսած - 20 1.300 - 130.000 USD սկսած - 12 6 - 120 ամիս
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Անշարժ գույքի վերանորոգում (Սեփական ռեսուրսներով) Հիփոթեքային վարկեր 0 1.300 - 148.000 USD սկսած - 12 6 - 120 ամիս
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Առաջին Հիփոթեքային Ընկերություն ՍՊԸ
Վերանորոգում` Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով Հիփոթեքային վարկեր 0 մինչև - 20.000.000 AMD 13 10 - 12 տարի
Վարկը տրամադրվում է անշարժ գույքի վերանորոգման նպատակով: Վարկի միջնորդավճար` վարկի գումարի 1% չափով, նվազագույնը 75000 դրամ: Վարկի առաջին տարվա ընթացքում ժամկետից շուտ մարում կատարելու դեպքում գանձվում է տույժ ավել վճարվող գումարի 2% չափով, 2-րդ տարվա ընթացքում` 1%, իսկ երրորդ տարվանից սկսած` տույժեր չկան:
Ձեռք բերում` Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով Հիփոթեքային վարկեր սկսած - 30 3.000.000 - 20.000.000 AMD 12 10 - 12 տարի
Վարկը տրամադրվում է անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Վարկի միջնորդավճար` վարկի գումարի 1% չափով, նվազագույնը 75000 դրամ: Վարկի առաջին տարվա ընթացքում ժամկետից շուտ մարում կատարելու դեպքում գանձվում է տույժ ավել վճարվող գումարի 2% չափով, 2-րդ տարվա ընթացքում` 1%, իսկ երրորդ տարվանից սկսած` տույժեր չկան:
Անշարժ գույքի ձեռք բերում Հիփոթեքային վարկեր սկսած - 25 10.000 - 120.000 USD 12 10 - 11 տարի
Վարկը տրամադրվում է OPIC ծրագրի շրջակներում Երևանում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով կայուն եկամուտներ ունեցող հաճախորդներին: Կյանքի և գրավադրվող գույքի ապահովագրությունը պարտադիր է:
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ ՓԲԸ
Բնակարանների եւ առանձնատների գնման եւ կառուցապատման վարկ Հիփոթեքային վարկեր 30 - 40 3.000 - 270.000 USD 12 - 13 3 - 120 ամիս
Հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում գտնվող բնակելի տներ (առանձնատուն) և բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ (անկախ շենքի տիպից, տարիքից և վերանորոգման վիճակից՝ բացառությամբ վթարային շենքերի)  ձեռք բերելու (կառուցապատելու) և վերանորոգելու համար:
Վարկային հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:

Բնակարանների եւ առանձնատների գնման եւ կառուցապատման վարկ Հիփոթեքային վարկեր 30 - 40 1.500.000 - 100.000.000 AMD 15 - 16 3 - 120 ամիս
Հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում գտնվող բնակելի տներ (առանձնատուն) և բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ (անկախ շենքի տիպից, տարիքից և վերանորոգման վիճակից՝ բացառությամբ վթարային շենքերի)  ձեռք բերելու (կառուցապատելու) և վերանորոգելու համար:
Վարկային հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:

«Խաս-Պրոֆիտ» ՍՊԸ կողմից վաճառվող բնակարանների և առանձնատների գնման նպատակով Հիփոթեքային վարկեր սկսած - 20 1.500.000 - 100.000.000 AMD սկսած - 13 6 - 120 ամիս
Հիփոթեքային վարկեր տրամադրվում են «Խաս-Պրոֆիտ» ՍՊԸ կողմից վաճառվող ՀՀ տարածքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ ձեռք բերելու համար:





«Խաս-Պրոֆիտ» ՍՊԸ կողմից վաճառվող բնակարանների և առանձնատների գնման նպատակով Հիփոթեքային վարկեր սկսած - 20 4.000 - 270.000 USD սկսած - 12 6 - 120 ամիս
Հիփոթեքային վարկեր տրամադրվում են «Խաս-Պրոֆիտ» ՍՊԸ կողմից վաճառվող ՀՀ տարածքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ ձեռք բերելու համար:
Ավանգարդ Ինվեստ ՈւՎԿ ՓԲԸ
Բնակելի և առևտրային անշարժ գույքի վերանորոգում Հիփոթեքային վարկեր 0 սկսած - 10.000 USD 16 - 24 1 - 36 ամիս
Դադարեցված է:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց բնակելի և/կամ առևտրային անշարժ գույքի վերանորոգման նպատակով, վերանորոգվող անշարժ գույքի գրավով, գնահատված արժեքի 40% չափով:
Վարկի միջնորդավճար` 2% վարկի գումարից, նվազագույնը` 60 000 ՀՀ դրամ:
Գարվի առարկայի ապահովագրությունը կատարվում է առնվազն վարկի գումարի չափով վարկային ընկերության ցուցումով:

Next
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ






Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream