Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
Դասավորել ըստ AMD USD EUR
Անվանում Տիպ Կանխավճար (%) Գումար Տոկոսադրույք Մարման ժամկետ
ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
Շարժական գույքի/ սարքավորումների լիզինգ Լիզինգ 10 - 30 600.000 - 500.000.000 AMD 12 - 18 3 - 60 ամիս
Լիզինգը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այլպես էլ ԱՄՆ դոլարով: Բոլոր տեսակների շարժական գույքի լիզինգ (ֆինանսական վարձակալություն: Լիզինգի հիմնական առավելություններն են` երկարաժամկետ ֆինանսավորում, որոշումների արագ ընդունում, հատուկ զեղչեր մատակարարներից, վարձավճարների և պայմանագրով սահմանված լրացուցիչ վճարումների արտացոլում Լիզինգառուի հաշվապահույթյունում, լիզինգի առարկայի արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն լիզինգի պայմանագրի գործուղության ընթացքում: Ֆինանսավորվում են հետևյալ հիմնական միջոցների ձեռքբերումը. - բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր, սառնարան կցորդներ, - ամբարձիչներ, վերամբարձ կռունկներ, բետոնախառնիչներ, - աղբատար, ձյունահավաք, ջրատար մեքենաներ: Լիզինգի առարկան մինչև լիզինգի ժամկետի ավարտը հանդիսանում է ԱԳԲԱ Լիզինգ-ի սեփականությունը և գրանցվում է շարժական գույքի կադաստրում: Լիզինգառուներ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Որոշումների ընդունման ժամկետ` պահանջվող փաստաթղթերի ներկայացնելուց 3-10 բանկային օր: Վարձավճարները վճարվում են գույքի փաստացի ընդունում-հանձնումից 1 ամիս անց:

Անշարժ գույքի լիզինգ Լիզինգ 20 - 30 մինչև - 1.500.000 USD 10 - 14 1 - 10 տարի
Լիզինգը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այլպես էլ ԱՄՆ դոլարով` առևտրային տարածքի ձեռք բերման նպատակով:  Լիզինգի առարկան մինչև լիզինգի ժամկետի ավարտը հանդիսանում է ԱԳԲԱ Լիզինգ-ի սեփականությունը: Լիզինգառուներ կարող են հանդիսանալ միայն իրավաբանական անձինք:

Անշարժ գույքի լիզինգ Լիզինգ 20 - 30 մինչև - 500.000.000 AMD 10 - 14 1 - 10 տարի
Լիզինգը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այլպես էլ ԱՄՆ դոլարով` առևտրային տարածքի ձեռք բերման նպատակով:  Լիզինգի առարկան մինչև լիզինգի ժամկետի ավարտը հանդիսանում է ԱԳԲԱ Լիզինգ-ի սեփականությունը: Լիզինգառուներ կարող են հանդիսանալ միայն իրավաբանական անձինք:
Շարժական գույքի/ սարքավորումների լիզինգ Լիզինգ 10 - 30 2.000 - 1.500.000 USD 12 - 16 3 - 60 ամիս
Լիզինգը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այլպես էլ ԱՄՆ դոլարով: Բոլոր տեսակների շարժական գույքի լիզինգ (ֆինանսական վարձակալություն: Լիզինգի հիմնական առավելություններն են` երկարաժամկետ ֆինանսավորում, որոշումների արագ ընդունում, հատուկ զեղչեր մատակարարներից, վարձավճարների և պայմանագրով սահմանված լրացուցիչ վճարումների արտացոլում Լիզինգառուի հաշվապահույթյունում, լիզինգի առարկայի արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն լիզինգի պայմանագրի գործուղության ընթացքում: Ֆինանսավորվում են հետևյալ հիմնական միջոցների ձեռքբերումը. - բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր, սառնարան կցորդներ, - ամբարձիչներ, վերամբարձ կռունկներ, բետոնախառնիչներ, - աղբատար, ձյունահավաք, ջրատար մեքենաներ: Լիզինգի առարկան մինչև լիզինգի ժամկետի ավարտը հանդիսանում է ԱԳԲԱ Լիզինգ-ի սեփականությունը և գրանցվում է շարժական գույքի կադաստրում: Լիզինգառուներ կարող են հանդիսանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Որոշումների ընդունման ժամկետ` պահանջվող փաստաթղթերի ներկայացնելուց 3-10 բանկային օր: Վարձավճարները վճարվում են գույքի փաստացի ընդունում-հանձնումից 1 ամիս անց:


Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն ՍՊԸ
Լիզինգ Լիզինգ 0 - 30 500.000 - 50.000.000 AMD 15 - 20 1 - 72 ամիս
Լիզինգային պայմանագրերը կնքվում են միայն իրավաբանական անձանց հետ: Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ և հոսքագծեր` կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության, մսամթերքի արտադրության, գինեգործության, մրգերի և բանջարեղենների վերամշակման և տնտեսության այլ ոլորտներում գործող ձեռնարկություններին:
Վարկի տրամադրման միջնորդավճարներ չեն գանձվում:

Ամերիաբանկ ՓԲԸ
Լիզինգ Լիզինգ 20 պայմ. 16 - 22 6 - 60 ամիս
Ամերիաբանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը.
-արդյունաբերական սարքավորումներ,
-բժշկական սարքավորումներ,
-առևտրի և ծառայության ոլորտում օգտագործվող սարքավորումներ,
-էներգետիկայի և կապի ծառայության ոլորտի սարքավորումներ
-գյուղատնտեսական սարքավորումներ,
-տրանսպորտային միջոցներ,
-շինարարական տեխնիկա,
-անշարժ գույք:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Ֆինանսական վարձակալության Լիզինգ սկսած - 20 պայմ. 12 - 18 6 - 60 ամիս
Բանկի կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների իրականացման պայմանները.
Տրանսպորտային միջոցների լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ տրանսպորտային միջոցների ձեռք բերումները`

Մարդատար մեքենաներ`

- տաքսի ծառայության համար
- ծառայողական
- առաքման ծառայության համար

Բեռնատար մեքենաներ`

- ինքնաթափեր
- սառցարան-կցորդներ

Շինարարական մեքենաներ`

- ամբարձիչներ
- վերամբարձ կռունկներ
- բետոնախառնիչներ
- ջրատար մեքենաներ
- շինարարական տեխնիկա

Տուրիստական մեքենաներ`

- ավտոբուսներ
- միկրոավտոբուսներ
- երթուղային

Սարքավորումների լիզինգ 
- Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ,

- Առողջապահական սարքավորումներ

- Առևտրի սպասարկման միջոցներ

Անշարժ գույքի լիզինգ

 - Հասարակական նշանակության անշարժ գույքի լիզինգ (առևտրի սպասարկման տարածքներ, վարսահարդարման սրահներ, հասարակական սննդի սպասարկման տարածքներ, գրասենյակային տարածքներ, ֆինանսական գործունեություն և այլ ծառայություններ իրակացնելու տարածքներ)

- Արտադրական նշանակության անշարժ գույքի լիզինգ (գործարաններ, ֆաբրիկաներ, պահեստային տարածքներ)

Լիզինգային գործառնությունն իրականացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

Լիզինգի առարկայի ապահովագրություն    լիզինգի առարկան` լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի** և կանխավճարի տարբերության չափով, պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի համար

Վարձակալության ժամկետի ավարտին պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները կատարելուց հետո վարձակալը կարող է ձեռք բերել լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք` վճարելով վարձատուին լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի 1%:


Կոնվերս Բանկ ՓԲԸ
Լիզինգային ֆինանսավորում Լիզինգ 10 - 50 մինչև - 100.000.000 AMD 16 - 22 մինչև - 5 տարի
Բանկի լիզինգային ֆինանսավորումից կարող է օգտվել բանկի հաշվետեր հանդիսացող ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ֆինանսավորումն արգելված չէ բանկի վարկային քաղաքականությամբ, իսկ ագրոլիզինգավորման դեպքում նաև` ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում, որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը:
Առավելագույն գումար` 100 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով

Լիզինգային ֆինանսավորումը միջին ժամկետայնության ֆինանսական գործիք է մեքենաների, սարքավորումների, ավտոմեքենաների և գույքի գնման համար։ Բանկը, որպես կանոն, գնում է վարձակալի կողմից ընտրված սարքավորումները և նրան է հանձնում որոշակի հաստատված ժամկետով` որպես վարձակալություն։ Վարձակալության ընթացքում վարձակալը պարբերական վճարում է վարձավճար` փոխհամաձայնեցված տոկոսադրույքով։ Վարձակալության ժամկետի ավարտին սարքավորումները կամ փոխանցվում են վարձակալին` սեփականության իրավունքով, կամ վերադարձվում են վարձատուին, դուրս գրվում, կամ օտարվում երրորդ կողմի
Հայբիզնեսբանկ ՓԲԸ
Լիզինգ Լիզինգ 15 1.000.000 - 300.000.000 AMD 16 - 20 3 - 60 ամիս
Լիզինգը տրամադրվում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Լիզինգառուն վճարումները կատարում է գույքը փաստացի իրեն հանձնումից հետո: Լիզինգը տրամադրվում է ցանկացած արժույթով /AMD, USD, EUR, RUR/:
Քարդ Ագրո Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ
Ֆինանսական վարձակալություն Լիզինգ 10 - 80 մինչև - 100.000.000 AMD 16 - 22 6 - 60 ամիս
Ֆինանսավորման այս եղանակաը տրամադրվում է` -տրակտորներ և գյուղատնտեսական այլ մեքենաներ; գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ; վերամշակման և մթերման համար նախատեսված սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով:

Ֆարմ Կրեդիտ Արմենիա Առևտրային կոոպերատիվ
Լիզինգ Լիզինգ 0 - 30 600.000 - 20.000.000 AMD 6.4 - 13.5 6 - 72 ամիս
Լիզինգի առարկա կարող են լինել առաջնային շուկայում վաճառվող հետևյալ հիմնական միջոցները`
- Գյուղատնտեսական տեխնիկա
- Արտադրական  հոսքագծեր և սարքավորումներ
- Շինարարական  տեխնիկա
- Ավտոտրանսպորտ
- Այլ հիմնական  միջոցներ
Լիզինգի կանխավճարը կախված դիմողի վարկունակությունից կարող է կազմել լիզինգի առարկայի արժեքի 0 - 30%-ը:
Պայմանագրի ավարտից հետո վարձակալը կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը` վճարելով լիզինգի պայմանագրային գումարի  1%-ը:
Լիզինգի պայմանագիրը ժամկետից շուտ մարելու լիզինգի առարկան գնելու ցանկության դեպքում հաճախորդը վճարում է այդ պահի դրությամբ չվճարված բոլոր վարձավճարները և լիզինգի պայմանագրային գումարի  1%-ը:

Լիզինգի առարկայի հաշվարկային արժեքը կազմում է մինչև 1 000 000 ՀՀ դրամ** Լիզինգ 0 - 30 պայմ. 6.4 - 13.5 6 - 72 ամիս
*Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար հաշվարկված արժեքի 2%-ի չափով
** Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար հաշվարկված արժեքի 4%-ի չափով
*Լիզիգնի առարկայի արժեքի և հաճախորդի կողմից վճարված կանխավճարի տարբերությունը
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ






Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream