| Անվանում |
Տիպ |
Կանխավճար (%) |
Գումար |
Տոկոսադրույք |
Մարման ժամկետ |
|
Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն ՍՊԸ |
| Առևտրային վարկ |
Բիզնես վարկեր |
0 |
1.000 - 100.000 USD |
14 - 18 |
6 - 60 ամիս |
Վարկի գումարը անսահմանապակ է:
Վարկերը տրամադրվում են հիմնականում այն իրավաբանական անձանց, որոնք
զբաղվում են գյուղ. մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ: Գրավի առարկա
կարող են լինել անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, հիմնական
միջոցները:
|
|
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ |
| Ընթացիկ հաշվի վարկային գիծ |
Բիզնես վարկեր |
0 |
պայմ. |
16 - 20 |
3 - 24 ամիս |
Վարկային գիծը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով շրջանառու միջոցների
պահանջի ծածկման համար: Վարկային գծի չօգտագործված մասի համար գանձվում է
տարեկան 2-4%:
|
| Էքսպրես |
Բիզնես վարկեր |
0 |
մինչև - 3.000.000 AMD |
20 - 22 |
մինչև - 24 ամիս |
Էքսպրես վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և իրավաբանական
անձանց կարգավիճակ չունեցող անհատ ձեռներեցներին ՀՀ դրամով և արտարժույթով:
Վարկի տրամադրման ժամանակ գրավադրվող գույքը նոտարական ծախսեր չի
պահանջում: Որպես ապահովության (գրավի) տեսակ հանդիսանում եներաշխավորությունները, կոշտ գրավը, դրամական միջոցների գրավը:
|
|
Ամերիաբանկ ՓԲԸ |
| Վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկավորում |
Բիզնես վարկեր |
0 |
մինչև - 5.000.000 USD |
սկսած - 11 |
մինչև - 8 տարի |
Ֆինանսավորվում են վերականգնվող ռեսուրսներով էլեկտրաէներգիայի
արտադրության համար նախատեսված հզորությունների կառուցման կամ վերազինման
10 ՄՎտ-ը չգերազանցող այն ծրագրերը, որոնք ունեն նմանատիպ գործունեություն
իրականացնելու համար նախատեսված բոլոր համապատասխան թույլտվությունները և
արտոնագրերը:Վարկային հաշիվների սպաասարկման վճար`տարեկան 0.2% վարկի
մնացորդից:
|
| Էքսպրես վարկ |
Բիզնես վարկեր |
0 |
1.000.000 - 25.000.000 AMD |
24 |
մինչև - 36 ամիս |
Էքսպրես վարկերը նախատեսված են այն գործարարների համար, որոնց շտապ գումար է հարկավոր մինչև 25,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթի չափով: Վարկի համար որպես գրավ ընդունվում է անշարժ գույք: Վարկային հաշվի սպասարկման վճար` մինչև 1 տարի մարման ժամկետով վարկեր՝ 0.5% վարկի գումարից, 1-ից 2 տարի
մարման ժամկետով վարկեր՝ 0.7% վարկի գումարից, 2 և ավել տարի մարման
ժամկետով վարկեր՝ 1.5% վարկի գումարից:
|
| Խոշոր բիզնեսի վարկեր |
Բիզնես վարկեր |
0 |
սկսած - 200.000.000 AMD |
սկսած - 14 |
մինչև - 60 ամիս |
Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.
1. դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
2. հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և
երաշխավորություններ,
3. դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:Մայր գումարի
մարման արտոնյալ ժամկետ` մինչև 1 տարի: Վարկային հաշիվների սպասարկման
վճարը գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման պահին: Մինչև 1 տարի մարման
ժամկետով վարկեր՝ 0.5% վարկի գումարից, 1-ից 2 տարի ՝ 0.7%, 2 և ավելի
տարի՝ 1.5%: գումարից: Դրամական միջոցներով ապահովված վարկեր՝ 0%: Վարկի
վաղաժամկետ մարման դեպքում` տույժ կամ տուգանք չի կիրառվում: Գրավի
ապահովագրություն` տարեկան, վարկի գումարի/մնացորդի չափով:
|
| Փոքր և միջին բիզնեսի վարկ |
Բիզնես վարկեր |
0 |
1.000.000 - 200.000.000 AMD |
սկսած - 15 |
մինչև - 60 ամիս |
Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար տրամադրվում է վարկ
1,000,000-ից 200,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթի չափով:
Վարկը տրամադրվում է անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Վարկը
տրամադրվում է միանվագ կամ փուլերով:
Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.
1. դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
2. հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և
երաշխավորություններ,
3. դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:Վարկի մայր գումարի
մարման արտոնյալ ժամկետ` մինչև 1 տարի: Վարկային հաշիվների սպասարկման
վճարը (գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման պահին)` մինչև 1 տարի մարման
ժամկետով վարկեր՝ 0.5% վարկի գումարից 1-ից 2 տարի մարման ժամկետով
վարկեր՝ 0.7% վարկի գումարից 2 և ավելի տարի մարման ժամկետով վարկեր՝ 1.5%
վարկի գումարից: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժ կամ տուգանք չի
կիրառվում: Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով:
Ապահովագրվում է անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը,
ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն
(ըստ անհրաժեշտության):
|
| Բիզնես վարկ |
Բիզնես վարկեր |
0 |
1.500.000 USD |
սկսած - 12 |
մինչև - 84 ամիս |
Վարկը տրամադրվում է մինչև 250 աշխատակից ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5,000,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000,000 ՀՀ դրամ: Պարտաճանաչ վարկառուների համար նախատեսվում է վարկի տոկոսադրույքի նվազեցում վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում ` վեց ամիսը մեկ պարբերականությամբ: Վարկի տարեկան սպասարկման վճար` 0.3% միանվագ: Վարկ/գրավ հարաբերակցություն` ա/ անշարժ գույքի դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի 50 տոկոսը, բ) շարժական գույքի դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի 40 տոկոսը, գ) ապրանքանյութական պաշարների (պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն) դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի 30 տոկոսը:
|
| Օվերդրաֆտ կորպորատիվ հաճախորդներին |
Բիզնես վարկեր |
0 |
պայմ. |
սկսած - 16 |
մինչև - 12 ամիս |
Վարկի գումարը չի կարող գերազանցել վերջին 6 ամսվա ընթացքում բանկային
հաշվով իրականացվող ամսական միջին շրջանառության 50%: Խոշոր վարկերի
տարեկան տոկոսադրույքն է սկսած 16%-ից, ՓՄՁ` 17%-ից:
Վարկային հաշիվների սպասարկման վճարը գանձվում է միանվագ` 0,5%
սահմանաչափի գումարից:
Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում տույժեր չեն կիրառվում:
Վարկ/գրավ հարաբերությունը` դրամական հոսքերի մինչև 50%:
Օվերդրաֆտը կարող է տրվել Mastercard Business և Visa Business պլաստիկ
վճարային քարտերի միջոցով:
|
| Վարկային գիծ ՓՄՁ-րին |
Բիզնես վարկեր |
0 |
մինչև - 200.000.000 AMD |
սկսած - 15 |
մինչև - 24 ամիս |
Տարեկան տոկոսադրույքը չօգտագործված գումարի համար` մինչև 2%: Վարկային
հաշիվների սպասարկման վճարը (գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման
պահին)`մինչև 1 տարի մարման ժամկետով վարկեր՝ 0.5% վարկի գումարից, 1-ից 2
տարի մարման ժամկետով վարկեր՝ 0.7% վարկի գումարից:
|
| Վարկային գիծ |
Բիզնես վարկեր |
0 |
սկսած - 200.000.000 AMD |
սկսած - 14 |
մինչև - 24 ամիս |
Ամերիաբանկը տրամադրում է վերակագնվող և չվերականգնվող վարկային գիծ:
Տարեկան տոկոսադրույք չօգտագործված գումարի համար մինչև 2%:Վարկային
հաշիվների սպա-սարկման վճարը (գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման
պահին) մինչև 1 տարի մարման ժամկետով վարկեր՝ 0.5% վարկի գումարից, 1-ից 2
տարի մարման ժամկետով վարկեր՝ 0.7% վարկի գումարից:
|
| Էքսպրես վարկեր |
Բիզնես վարկեր |
0 |
մինչև - 100.000 USD |
սկսած - 18 |
մինչև - 12 ամիս |
Էքսպրես վարկերը նախատեսված են այն գործարարների համար, որոնց շտապ գումար
է հարկավոր մինչև 30,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթի չափով:
Վարկի համար որպես գրավ ընդունվում է անշարժ գույք:
Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է միանվագ վարկի գումարի 0.5%
չափով:
|
| Փոքր և միջին բիզնեսի վարկավորում |
Բիզնես վարկեր |
0 |
մինչև - 1.500.000 USD |
սկսած - 14 |
մինչև - 60 ամիս |
Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել. 1. դրամական միջոցներ, ՊԿՊ,
ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, 2. հիմնական միջոցներ (անշարժ,
շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ, 3. դրամական հոսքեր,
շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:
Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ` 1 տարի: Գրավ/վարկ հարաբերությունը`
անշարժ գույքով ապահովվածության դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի
50%, շարժական գույքի դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի 40%,
ապրանքանյութական պաշարների դեպքում` գրավի առարկայի գնահատված արժեքի
30%:
|
| Խոշոր բիզնեսի վարկավորում |
Բիզնես վարկեր |
0 |
սկսած - 1.500.000 USD |
սկսած - 13 |
մինչև - 60 ամիս |
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Մայր գումարի արտոնյալ ժամկետ` մինչև 1 տարի:
Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.
1. դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
2. հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
3. դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:
|
|
Անելիք Բանկ ՓԲԸ |
| ՀՀ կառավարության տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր |
Բիզնես վարկեր |
0 |
500.000 - 500.000.000 AMD |
սկսած - 15 |
6 - 60 ամիս |
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:
|
| Վարկավորում ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում |
Բիզնես վարկեր |
0 |
500.000 - 4.000.000 AMD |
մինչև - 6 |
մինչև - 3 տարի |
ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում տրամադրվում են վարկեր ՀԱՀԿ-ի կողմից նշված անձանց:
Վարկի առավելագույն արտոնյալ ժամկետը` 12 ամիս,
Վարկը տրամադրվում է ՀԱՀԿ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են բացառապես Շիրակի և Տավուշի մարզերում առանց գրավադրման:
Սույն վարկերի գծով միջնորդավճար չի գանձվում:
|
| Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ծրագիր |
Բիզնես վարկեր |
0 |
500.000 - 45.000.000 AMD |
14 - 17 |
3 - 36 ամիս |
Վարկերը տրամադրվում են տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող
բնակավայրերում և շրջաններում, (բացառությամբ եթե գործունեությունը իրենից
ներկայացնում է նորարարություն) սահմանամերձ և գյուղական բնակավայրերում,
աղետի գոտում, գիտավաններում գործող արտադրության կամ ծառայությոան
ոլորտների համար, գրավի անբավարարության և ցածր լիկվիդայնության
պայմաններում:
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս, ՓՄՁ ԶԱԿ-ը կարող է երաշխավորել
վարկի հիմնական գումարի մինչեվ 70%-ը, որը գումարային արտահայտությամբ չի
կարող գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:
|
| Վարկավորում Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում |
Բիզնես վարկեր |
0 |
սկսած - 300.000 USD |
10.5 |
12 - 120 ամիս |
Վարկերը տրամադրվում են հիդրոէլեկտրոկայանների զարգացման համար.
- առավելագույն արտոնյալ ժամկետ 12 ամիս,
- ծրագրով նախատեսված ծախսերի 30%-ը ներդրվում է վարկառուի կողմից:
Վարկը տրամադրվում է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով:
|
| Գերմանա-Հայկական Հիմնադրամի (ԳՀՀ) փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագիր |
Բիզնես վարկեր |
0 |
300.000 - 60.000.000 AMD |
13 - 24 |
3 - 60 ամիս |
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս: Վարկը տրամադրվում է նաև ՀՀ դրամին համարժեք արտարժույթով:
|
| Կոմերցբանկի փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագիր |
Բիզնես վարկեր |
0 |
1.000 - 125.000 EUR |
13 - 24 |
3 - 48 ամիս |
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս: Վարկը տրամադրվում է նաև ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով:
|
|