| |
|
|---|
|
|
+37410 577771
contact@sef.am
| ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը ՎիժնՖանդ Ինտերնեյշնլ է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:
ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:
2005 և 2006 թթ.-ին ՍԵՖ Ինթերնեյշնլը ստացավ Աղքատների սատարման խորհրդատվական խմբի (ԱՍԽԽ/CGAP) կողմից սահմանված Ֆինանսական գործարքների և հաշվետվության թափանցիկության մրցանակ: Այս մրցանակը սահմանվել է խրախուսելու միկրոֆինանսական հաստատությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունը: 2006 թ-ի սեպտեմբերին կազմակերպությունը ստացավ BB+, իսկ 2007-ին` BBB-. 2010 թ ՍԵՖ-ը ստացել է BBB-կայուն գնահատականը, և իր առաջին սոցիալական գնահատականը BBB:
ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում,Արմավիրում,Արտաշատում և հինգ ներկայացուցչություն` Թալինում, Ստեփանավանում, Գորիսում, Մեղրիում և Վայոց Ձորում:
Կազմակերպությունը տրամադրում է բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման վարկեր, սպառողական վարկեր, վերանորոգման վարկեր, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվություն:
ՍԵՖ-ը կիսում է Վորլդ Վիժնի տեսլականը
Երազանքը մեր` Լիարժեք կյանքն է մեր մանուկների:
ՍԵՖ-ի առաքելությունը
Գործարար զարգացման և ֆինանսական ծառայությունների տրամադրում ձեռներեցներին` իրականացնելու արդյունավետ նախաձեռնություններ ի աջակցություն Հայաստանում երեխաների բարեկեցիկ կյանք հետապնդող ընտանիքներին և համայնքներին:
Կազմակերպության թիմը Կազմակերպության 100-ից ավելի բաղկացած թիմը կազմված է փորձառու մասնագետներից: ՍԵՖ-ը անընդհատ աջակցում է և խթանում է աշխատողների գիտելիքների զարգացմանը:
Փաստեր Իր գործունեության տարիների ընթացքում ՍԵՖ-ը տրամադրել է ավելի քան $49 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկեր 47,000-ից ավելի հաճախորդների, նպաստել է 40 000 աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը` եկամտով ապահովելով շուրջ 78,000 երեխաների:
Ներկայումս ՍԵՖ-ն ունի ավելի քան 10,000 հաճախորդ: Կազմակերպության պորթֆելը կազմում է 4 մլրդ ՀՀ դրամ:
|
| Գործադիր տնօրեն - Գարեգին Գևորգյան |
 |
ք. Երևան, Երվանդ Քոչարի փող. 19/19 |
 |
+37410 577771 |
 |
+37410 552522 |
 |
contact@sef.am |
 |
www.sef.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|