| |
|
|---|
|
|
+374 10 544713, 544714
general@norvik.am
| 2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ "Նորվիկ" ՈւՎԿ ՓԲԸ-ը, որը հանդիսանում է լատվո-իսլանդական "Նորվիկ Բանկ" բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկե Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցեզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին, իսկ գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով: Կազմակերպության գործադիր տնօրեն է հանդիսանում Ալեքսանդր Տերյանը՝ մասնագետ մեծ աշխատանքային փորձով՝ ինչպես Հայաստանի Կենտրոնական բանկում, այնպես էլ մասնավոր և միջազգային ֆինանսական հաստատություններում:
Մենք պատրաստ ենք առաջարկել սինդիկացված վարկեր տարբեր ոլորտների համար, հատկապես ընդգծված է կազմակերպության` ներմուծման ֆինանսավորման քաղաքականությունը: Նշված սինդիտակներում կարող են մասնակցություն ունենալ ինչպես լատվիական, եվրոպական բանկերը, այնպես էլ արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունները, որոնք հիմնադրվել են Երևանում:
Բանկի վարչության նախագահ Անդրեյ Սվիրչենկոյի հավաստմամբ, վերոնշյալ բանկը կարող է Երևանում առաջարկել ոչ միայն փորձված տեխնոլոգիաներ և մասսայական բանկային ապրանքներ, այլև վարկերի տրամադրման ռիսկերի կառավարման համակարգ: Երկրների միջև գործարարության զարգացմանը մեծ խթան հանդիսացավ 2005թ.-ի հոկտեմբերին լատվիական պետական պատվիրակության այցը Կովկաս՝ Վայրն Վիկե Ֆրեյբերգի գլխավորությամբ և Միջազգային բանկային կոնֆերանսը Երևանում: Հայկական և լատվիական խորհրդարաններում ստեղծվել են համագործակցության խմբեր, և տարվում են Առևտրային պալատների ստեղծման գծով աշխատանքներ: 2006թ. ապրիլին «Նորվիկ Բանկաեի ներկայացուցչական պատվիրակությունը Անդրեյ Սվիրչենկովի գլխավորությամբ եղավ Հայաստանում և հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի նախագահի հետ: Լատվիական բանկը մեր երկրում բավականին ճանաչված է, և մուտքը մեր շուկա ողջունելի է՝ հաշվի առնելով բանկի հարուստ փորձը սպառողական վարկավորման գծով, որը սկսում է զարգացում ապրել Կովկասում:
Վարկային կազմակերպությունը իր հեռանկարային ծրագրերում նախատեսում է ներդնել վերաֆինանսավորման գործող մեխանիզմներ հիփոթեքային վարկեր տրամադրող կազմակերպությունների համար և դրանով իսկ իր ուրույն դերը ունենալ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկավորման երկրորդային շուկայի կայացման և զարգացման գործում: Նախատեսվում է իրագործել նոր ֆինանսական գործիքների և ծառայությունների տրամադրում, ինչպես նաև ներդնել արդիական ֆինանսական տեխնոլոգիաներ` արդեն իսկ իր կողմից ներդրված մեխանիզմներով Բալտյան երկրներում:
|
| Գործադիր տնօրեն - Ալեքսանդր Տերյան |
 |
Հայաստան, 0001, ք. Երևան, Սարյան 12, մուտքը բակի կողմից: |
 |
+374 10 544713, 544714 |
 |
+374 10 544712 |
 |
general@norvik.am |
 |
www.norvik.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|