Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ
(+374 10) 58 23 22, 58 23 21
leasing@acba.am, leasingexperts@acba.am
"ԱԳԲԱ Լիզինգ" վարկային կազմակերպություն ՓԲԸ առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում:

"ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին: Ընկերությունն ունի իր ստեղծման նախապատմությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգը հանդիսանում է կարևոր ներդրումային լծակ, ուղղված ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և հիմնական միջոցների մոդեռնիզացմանը, Միջազգային ֆինանսական Կորպորացիան IFC (IFC հանդիսանում է Համաշխարհային բանկի անդամ), իրականացնելով Միացյալ Ազգերի Կազմակերպության համար շուկայի հետազոտություն, ցանկություն էր հայտնել մասնակցել Հայաստանում լիզինգային գործառնությունների իրականացման հնարավորությունների ստեղծմանը: Հայաստանում մինչ այդ ֆինանսավորման այս տեսակը գոյություն չուներ: Իրականացվեց հսկայական հետազոտական աշխատանք`բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական և իրավաբանական դաշտը: Լինելով մասնակից Լիբանանյան լիզինգային ընկերության ստեղծմանը (LLC) և հետագա գործունեության հաջողության ,IFC-ին դիմում է ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությանը (USAID) և 2001թ. գարնանը առաջարկում է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբին դառնալու համափայատեր Հայաստանում լիզինգային ընկերության ստեղծման ծրագրում:

Նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրին տեղական որակյալ գործընկերոջ անհրաժեշտության առկայությանը, որը ծրագրի հաջողության գրավականն էր լինելու: Միասնական կարծիքով այդպիսի տեղական գործընկեր հանդիսացավ "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ" ՓԲԸ, որն ուներ հարուստ աշխատանքային գործունեության փորձ և ունակություն լիզինգային գործառնություններ իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության զարգացման համար այս կարևորագույն ծրագրի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ "ԱԳԲԱ Լիզինգ" ընկերությունը պատրաստ էր սկսելու իր գործունեությունը:

ՀՀ ԿԲ կողմից 2003թ. ապրիլի 25-ին տրամադրվեց վարկային կազմակերպության թիվ 4 լիցենզիան, և կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը:

Գլխավոր տնօրենի տեղակալ`  Արսեն Բազիկյան


Գլխավոր տնօրեն - Ստեփան Գիշյան
Address ք. Երևան, Դավիթաշեն 1 թաղամաս, թիվ 42/2
Phone (+374 10) 58 23 22, 58 23 21
Fax (+374 10) 58 24 21,
E-Mail leasing@acba.am, leasingexperts@acba.am
URL www.leasing.am, www.acbaleasing.am
<< Նախորդ
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ








Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream