Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ
+37410 565860, +3748000 8787
headoffice@vtb.am

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին րեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ նրա միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս ViSA International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱՐՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

2009թ. օգոստոսին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ /ՀՀ վարկանիշին համապատասխան/:

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

31.12.2011թ. դրությամբ Բանկն ունի 68 մասնաճյուղ, 24-ը Երևան քաղաքում, մնացած 44-ը Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:


Գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ - Վալերի Վլադիմիրի Օվսյաննիկով
Address ՀՀ, ք. Երևան 0010, Նալբանդյան փ, 46.
Phone +37410 565860, +3748000 8787
Fax +37410 565578
E-Mail headoffice@vtb.am
URL www.vtb.am
<< Նախորդ
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ








Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream