| |
|
|---|
|
|
+37410 514860
info@procreditbank.am
| ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2008թ. փետրվարի 5–ին (Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիա` տրված 2007թ. դեկտեմբերի 7-ին)։ Այն հանդիսանում է Հայաստանում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց բարձրակարգ բանկային ծառայություններ մատուցելուն։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության` Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ–ի (ProCredit Holding AG) կողմից: ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) - 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։ Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության, Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի, VISA միջազգային վճարային համակարգի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ։ Բանկը նաև համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի հետ։ 2011թ. հունիսի 30-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմել է 270 մարդ: Ֆինանսական տվյալները 2011թ. հունիսի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5,586,057 հազ. դրամ, ակտիվներ` 26,931,578 հազ. դրամ, պարտավորություններ` 21,345,521 հազ. դրամ:
|
| Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար - Աշոտ Աբրահամյան |
 |
ՀՀ, Երևան 0009, Տերյան փ. 105/1, տարածք 11, “Ցիտադել” բիզնես կենտրոն, 7-րդ հարկ |
 |
+37410 514860 |
 |
+37410 514853 |
 |
info@procreditbank.am |
 |
www.procreditbank.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|