| |
|
|---|
|
|
+37410 584419, 529593,
info@armswissbank.am
| “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ի հոկտեմբերի 7-ին շվեյցարական կապիտալով (Բանկային գործունեության լիցենզիա N84` տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 25.02.2005թ.): Հիմնադիրը և բաժնետոմսերի միակ սեփականատերը համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների “Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ” ընկերության հիմնադիր և համասեփականատեր Վարդան Սիրմաքեսն է:
2007 թվականին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին Կենտրոնական բանկի կողմից շնորհվել են բրոքերային և պահառուական գործունեության լիցենզիաներ (Բրոքերային գործունեության լիցենզիա NԲԳ0064, պահառուական գործունեության լիցենզիա NՊԳ0065 ):
Բանկը, իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` մասնագիտանալով միջազգային պրակտիկայում ընդունված կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային (corporate, investment և private banking) ծառայությունների մատուցման ուղղությամբ:
Կորպորատիվ բենքինգը ներառում է ինչպես անհատական պահանջներին հարմարեցված ավանդական ծառայությունների մատուցումը (վճարահաշվարկային, վարկային ծառայություններ, դեպոզիտային ճկուն սխեմաներ, առևտրի ֆինանսավորումը), այնպես էլ ոչ ավանդական ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են այլընտրանքային ֆինանսավորումը, ֆինանսական ածանցյալ գործիքները (ֆորվարդ, սվոփ), ֆակտորինգը, ֆինանսական խորհրդատվության մատուցումը և այլ ծառայություններ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը իրականացնում է նաև գործառնություններ ոսկու ձուլակտորներով` հիմք ընդունելով ոսկու ձուլակտորների միջազգային գները:
Ներդրումային ծառայությունները ներառում են հաճախորդներին արտաքին և ներքին շուկաներում առաջարկվող պարտքային գործիքներում և այլ արժեթղթերում ներդրումների իրականացման հետ կապված ծառայությունների լայն շրջանակ` արժեթղթերի անհատական, կոլեկտիվ և այլ տիպի պորտֆելների ձևավորումից մինչև բրոքերային, պահառուական, ներդրումային գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության մատուցումը:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ-ը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման ծառայություններ:
ԱՐՄՍՎԻՍՎԲԱՆԿ-ը միացած է ներքին և միջազգային վճարային և տեղեկատվական համակարգերին` BankMail, CBANet, SWIFT, Bloomberg, Reuters:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն անդամակցում է տարբեր ասոցիացիաների և մասնագիտական կազմակերպությունների` – Հայաստանի բանկերի միության, – Հայաստանի հիպոթեքային շուկային մասնակիցների միության, – Հայաստանի ֆոնդային բորսայի, – Հայաստանում Ամերիկային առևտրի պալատի անդամ:
2008թ. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դարձավ Factors Chain International (Միջազգային ֆակտոր կազմակերպությունների միություն) անդամ: Համագործակցում է Գերմանահայկական հիմնադրամի հետ ՙՎերականգնվող էներգիայի զարգացում՚ վարկային ծրագրի շրջանակներում:
2006-2007թթ. Բանկն մասնակցություն է ունեցել ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներում: Մասնավորապես, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը համագործակցություն է ձևավորել ՀՀ Կենտրոնական բանկի և տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ (OMX, FSDP):
|
| Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն - Գեւորգ Մաչանյան |
 |
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10 |
 |
+37410 584419, 529593, |
 |
+37410 529591 |
 |
info@armswissbank.am |
 |
www.armswissbank.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|