| |
|
|---|
|
|
+37410 591515
info@armdb.com
| "Զարգացման Բանկը" Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է: Հիմնադրվել է 1990 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված հիմնադիր պայմանագրի համաձայն: Իրական գործունեությունը սկսել է 1991 թվականի աշնանը: Մինչև 1995 թվականի նոյեմբերը Բանկը գործել է "Վերականգնման և զարգացման բանկ" անվանմամբ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրի համաձայն Բանկն իրավունք ունի և մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի սեփականության տարբեր ձևեր և տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց: Բանկի իրավաբանական կարգավիճակը բաց բաժնետիրական ընկերություն է, կանոնադրական կապիտալը և էմիսիոն եկամուտը 4556662 ՀՀ դրամ է: Կապիտալի կառուցվածքում բացակայում է պետության մասնաբաժինը: Մեկ սովորական բաժնետոմսի արժեքն է 5500 ՀՀ դրամ, մեկ արտոնյալ բաժնետոմսինը` 700 ՀՀ դրամ: Բանկն առաջինը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել է միջազգային ֆինանսական շուկաներում գործառնություններ իրականացնելու հնարավորություն: Բանկը թղթակցային սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների և Ռուսաստանի Դաշնության առավել ճանաչված բանկերի հետ: Բանկն ակտիվորեն մասնակցել է միջազգային տարբեր ֆինանսական ծրագրերում: 1997-2001 թվականներին Բանկը սպասարկել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրի ֆինանսական մասը: 1999-2002 թվականներին ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ"Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր և միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը: 2000-2003 թվականներին Համաշխարհային բանկի և գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների և վերամշակող արտադրությունների վարկավորումը: 1999 թվականին ԱՌԿԱ գործակալության կողմից Բանկին շնորհվել է տեղեկատվական թափանցիկության և ԶԼՄ-ների հետ համագործակցությանը պատրաստ լինելու պատվոգիր: 2001 թվականին ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նաարարության կողմից տրվել է "ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալի" դիպլոմ: 2001 թվականի նոյեմբերի 19-ին, Փարիզում Բանկին շնորհվել է "Ազգային արդյունաբերության աջակցման"Ոսկե մեդալ" 2002 թվականին ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Բանկին տրվել է "ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում լավագույն գործակալի" դիպլոմ: 2003 թվականին ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Բանկին տրվել է "ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալի" դիպլոմ: 2006 թվականին Բանկը թևակոխեց զարգացման նոր փուլ` ձևավորելով կառավարման նոր որակ և մշակելով հեռանկարային ծրագրերի իրականացման քաղաքականություն: 2006 թվականի հուլիսի 31-ից Բանկը դարձավ Հայաստանի Բանկերի Միության անդամ: 2008 թվականի նոյեմբեր ամսին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվեց Բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որում ամրագրված են կորպորատիվ կառավարման նորմերը: Բանկի կառավարման մարմիններն են` Բաժնետերերի ընդհանուր ժողովը, Տնօրենների խորհուրդը, Վարչությունը: Բանկի ղեկավար մարմիններից է նաև Խորհրդատվական խորհուրդը: 2008 թվականից հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային համակարգի մասին կանոնակարգին կարելի է ծանոթանալ www.nasdaqomx.am ինտերնետային կայքում: 2009 թվականին Բանկը վերագրանցվել է որպես Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Վերջին տարիներին Բանկը հիմնականում վարկավորում է ծրագրեր, որոնք կապված են Հայաստանի տնտեսության զարգացման ներդրումների հետ: Բանկն աշխատում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով, բանկային հաշվարկների ավտոմատացված համակարգի ռեժիմով, որի հիմքում դրված է "ՀԾ AS BANK 4.0"ծրագիրը: 2011 թվականի հունվարի 01-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվն ըստ հաստիքացուցակի` 120 է:
|
| Վարչության նախագահ - Կարեն Սարգսյան |
 |
0015. Երեւան, Պարոնյանի 21/1 |
 |
+37410 591515 |
 |
+37410 591515 |
 |
info@armdb.com |
 |
www.armdb.com |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|