Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
+37410 532007, 8686
bank@aeb.am
Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց, "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ /նախկին ԽՍՀՄ "Բնակսոցբանկի" հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:

1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս "Սիլ Կոնցեռնի" հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը: Ներկայումս, բանկը նշանակալի մասնակցություն ունի "Սիլ Ինշուրանս" ՓԲԸ-ի և "Էկոնոմինկասացիա" ԴՓԲԸ բաժնեմասերում:

Բանկը ՀՀ միակ բաց բաժնետիրական բանկն է, որն ունի ավելի քան 1400 բաժնետերեր և 2002թ. անընդմեջ իր բաժնետերերին վճարում է շահաբաժիններ:

Բանկը ՀՀ միակ բանկն է, որի բաժնետոմսերը 2002թ. ցուցակված են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ի "B" հարթակում:

Բանկը, կարևորելով խնդիրը, ՀՀ բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համակարգում:

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 2000թ. առաջինը ՀՀ բանկային համակարգում առանց պետական երաշխավորության պայմանագիր է կնքել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ 1.0 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:

Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC, Համաշխարհային բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում" ծրագրին:

Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIK, LEADER, BLIZKO և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:

Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտրոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը: Բացի քարտերով ավանդական ծառայություններից, բանկը երկրի խոշորագույն տնտեսական կառույցներին մատուցում է նրանց աշխատակիցների աշխատավարձերի քարտերով տրամադրման ծառայությունը: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):

2007թ. Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշերի:

2008թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է "BB+" վարկային վարկանիշը` " հնարավոր բարձրացում" կանխատեսմամբ:

2009 թվականի մարտի 31-ից բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: “Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին” կանոնակարգին կարող եք ծանոթանալ "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ընկերության ինտերնետային կայքում:

Այսօր "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 35 մասնաճյուղից, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 17-ը ` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:

Բանկը սպասարկում է հաճախորդների խոշոր զանգված: Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 31.12.2010թ. դրությամբ կազմում է ավելի քան 82.8 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:

31.12.2010թ. դրությամբ բանկն ունի 1416 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 20 բաժնետեր (37.4%), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):

Բանկի աշխատակիցների թիվը` 703 մարդ (31.12.2010 թ. դրությամբ):

31.12.2010 թ. դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 51,429.0 մլն. դրամ, ընդհանուր կապիտալը` 8,760.0 մլն. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 42,669.0 մլն. դրամ: 31.12.2010 թ. դրությամբ բանկը ձևավորել է 224.1 մլն. դրամի շահույթ:

Գործադիր տնօրեն - Արմեն Նալջյան
Address 0002, Երեւան, Ամիրյան 23/1
Phone +37410 532007, 8686
Fax +37410 530506, 538904
E-Mail bank@aeb.am
URL www.aeb.am
<< Նախորդ
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ








Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream