| |
|
|---|
|
|
82 02
info@areximbank.am
| Հայ-Ռուսական արտահանման ներմուծման բանկը` “ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ” հիմնադրվել է 1998 թվականին ձեռնարկատիրության աջակցման եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Իր հաճախոդների սպասարկման որակի բարձրացման նպատակով “Առէկսիմբանկ”-ը անընդհատ բազմազանեցնում է տրամադրվող ծառայությունների տեսականին, լայնացնում է թղթակցային հարաբերությունների ցանցը ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՊՀ խոշորագույն բանկերի հետ: Բանկը տրամադրում է բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, սպասարկելով, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց: Իրավաբանական անձանց սպասարկման համար Բանկը առաջարկում է միջազգային առեւտրային գործարքների ֆինանսավորման փաստաթղթային գործառնություններ, վարկային տարբեր ծրագրեր, աշխատավարձային ծրագրեր եւ այլ բազմատեսակ ծառայություններ: Ինչ վերաբերվում է ֆիզիկական անձանց, ապա իր գոյության առաջին իսկ օրերից Բանկը հատուկ նշանակություն է տվել նրանց սպասարկմանը, հատկապես, դրամական արագ փոխանցումներին: Այդպիսի փոխանցումների պրակտիկան գոյություն ունի 1998 թվականից, եւ այն անընդհատ կատարելագործվել է: Բացի “Western Union” համակարգով փոխանցումների իրականացումից Բանկը իրականացնում է փոխանցումներ Ռուսաստան անձնագրային տվյալներով, առանց հաշվի բացման: Բանկը նաեւ հանդիսանում է արագ փոխանցումների “Բիստրայա Պոչտա” համակարգի անդամ: Այս նախագիծը իրականացվել է “Առէկսիմբանկ”-ի վաղեմի գործընկեր մոսկովյան “Իմպեքսբանկ”-ի միջոցով: “Իմպեքսբանկ”-ի եւ նրա լայն մասնաճյուղային ցանցի շնորհիվ (“Իմպեքսբանկ”-ը ներկայացված է Ռուսաստանի Դաշնության 44 սուբյեկտներում, 189 բաժանմունք, մասնաճյուղ, լրացուցիչ գրասենյակ, մինի-գրասենյակ եվ ավելի քան 350 վարկավորման կետ), “Առէկսիմբանկ”-ը հնարավորություն ունի ուղարկել եւ ստանալ փոխանցումը ընդամենը 2 րոպեի ընթացքում, ընդ որում Բանկի սակագները ամենաշահավետներից են: Ներկայումս “Բիստրայա Պոչտա” համակարգին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի, անդամակցում են Տաջիկստանի, ՈՒզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Մերձդնեստրյան Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկերը: “Առէկսիմբանկ”-ի կարեւորագույն խնդիրներից է նաեւ Հայաստանում քարտային բիզնեսի զարգացումը: 2002 թվականի փետրվարին Բանկը հայկական բանկերից առաջինն էր, որ դարձավ “VISA International” միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ: 2004 թվականին շահագործման հանձնվեց Բանկի սեփական պրոցեսինգային կենտրոնը: Կենտրոնը աշխատում է հզոր BASE 24 ծրագրի հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս Բանկին մաքսիմալ արագ ժամկետներում թողարկել քարտեր եւ սպասարկել հաճախորդների կողմից վճարային քարտերով իրականացված գործանությունները: 2005 թվականի մարտին Բանկը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցեց նաեւ “MasterCard International” վճարային համակարգին, դառնալով Հայաստանում միակ բանկը, որն անդամակցում է երկու խոշորագույն միջազգային վճարային համակարգերին եւ շահագորշում է սեփական պրոցեսինգային կենտրոնը: Ներկայումս Բանկն ունի 12 բանկոմատ, եւ 70 POS-տերմինալ: Եւս մեկ փաստ Բանկի պատմությունից: “Առէկսիմբանկ”-ը առաջինն էր, որ սկսեց ձեռնարկություններում կիրառել աշխատավարձային ծրագրեր, այսինքն ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձի վճարում վճարային քարտերի միջոցով: Այժմ սպասարկվում են բազմաթիվ այդպիսի ծրագրեր, որոնցից ամենախոշորը Ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողների աշխատավարձերի վճարումն է Բանկի վճարային քարտերով: “Առէկսիմբանկ”-ն ունի 8 մասնաճյուղ` 3-ը Երեւանում, 5-ը մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Արթիկում, Էջմիածնում եւ Հրազդանում: 2007 թվականի ընթացքում կբացվի նաեւ մասնաճյուղ Մարտունի քաղաքում: Բանկը ծրագրում է մասնաճյուղեր բացել ՀՀ բոլոր մարզերում: Հինգ մասնաճյուղեր Գլխամասային գրասենյակի հետ աշխատում են on-line աշխատանքային ռեժիմով, ինչը բարձրացնում է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման օպերատիվությունը եւ որակը: 2004 թվականին շահագործման է հանձնվել Բանկի Գլխամասային գրասենյակի նոր շենքը Մհեր Մկրտչյան 12 հասցեում, որը նոր որակ եւ հնարավորություններ է ստեղծում բանկի հաճախորդների սպասարկման համար: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Նախագահի 12.06.09 թիվ 1/757Ա որոշմամբ "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ն անվանափոխվել է "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ" ՓԲԸ-ի:
|
| Գլխավոր տնօրեն - Արմեն Խանդկարյան |
 |
0010, Երեւան, Մհեր Մկրտչյանի 12 |
 |
82 02 |
 |
+37410 520995 |
 |
info@areximbank.am |
 |
www.areximbank.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|