Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
Արդշինինվեստբանկ ՓԲԸ
+37410 540404, 590501
office@ashib.am
Բանկի լրիվ անվանումը՝ " Արդյունաբերության և Շինարարության Ինվեստիցիոն Բանկ" Փակ Բաժնետիրական Ընկերություն:

Բանկի կարճ անվանումը՝ " Արդշինինվեստբանկ" ՓԲԸ:

"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ ստեղծվել է 25.12.2002թ. և գործում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2003թ. փետրվարի 27-ի որոշմամբ տրված բանկային գործունեություն իրականացնելու թիվ 83 լիցենզիայի հիման վրա:

Բանկը հիմնադրվել է 5.000.000 ԱՄՆ դոլար կանոնադրական հիմնադրամով, որի բաժնետոմսերը պատկանում էին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ համարվող " Ռասկո-Արմենիա" ՓԲԸ, "Բիզնես ներդրումների կենտրոն" ՍՊԸ: 2005 թվականի վերջին ավելացավ ևս մեկ բաժնետեր՝ "Միջազգային բիզնես կենտրոն" ՀՁ ՓԲԸ-ն:

2003թ. "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ն ձեռք բերեց "Արդշինբանկ" ԲԲԸ և " Հայագրոբանկ" ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը՝ իրենց մասնա­ճյուղային ցանցերի հետ միասին:

Բանկն արժեթղթերի շուկայի մասնակից է՝ ըստ թիվ 19/200941 և թիվ 19/200942 անժամկետ եռակողմ պայմանագրերի՝ կնքված 2004թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի միջև:

2005 թվականին Բանկը դարձավ ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաների կատարող՝ համաձայն 25.05.2005թ. ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված թիվ 19/250555 պայմանագրի:

2005 թվականին " Բիզնես ներդրումների կենտրոն" ՍՊԸ կողմից կատարվել է Բանկի կանոնադրական կապիտալի համալրում 73.774.100 հայկական դրամի չափով:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "ArCa" ՓԲԸ-ի և Հայաստանի ֆոնդային բորսա" ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:

2004թ. օգոստոս ամսին " Արմենիան Քարդ" ՓԲԸ միջնորդությամբ Բանկը դարձավ "Master Card Europay" միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, որը հնարավորություն տվեց թողարկել և սպասարկել "EuroCard/MasterCard", "Maestro/Cirrus" համակարգի տարբեր դասերի քարտեր, ինչը ընդլայնեց Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը քարտային բիզնեսի ոլորտում:

Բանկը հանդիսանում է Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման "SWIFT" համակարգի, "Հայինկասացիա" ՓԲԸ և "Արմենիան Քարդ" ՓԲԸ բաժնետեր:

Բանկն ընդգրկված է միջազգային կազմակերպությունների բազմաթիվ վարկավորման ծրագրերում` "Համաշխարհային Բանկի Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության", և "Ձեռնարկությունների զարգացման" ծրագրերում, Միգրացիայի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոնի վարկավորման ծրագրերում:

Ներկայումս Բանկն ունի թղթակցային հաշիվներ ինչպես եվրոպական և ամերիկյան խոշորագույն բանկերում, այնպես էլ մերձավոր արտասահմանյան Բանկերում:

Այսօր Բանկն առաջարկում է իր հաճախորդներին միջազգային փոխանցումների իրականացման ամենալայն ընտրություն` սկսած արտասահմանյան բանկերում բացված հաշիվներին միջոցների փոխանցումից, մինչև "շտապ ցպահանջները"` "Contact", "MoneyGram", “Migom", “Быстрая почта” համակարգերով: Բանկն այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական խոշոր և ճանաչված "Պրոմսվյազբանկի", " Սբերբանկի", "Սոցգոռբանկի" և " ՖՈՐԱ-Բանկի"  հետ:

“Արդշինինվեստբանկ" փակ բաժնետիրական ընկերությունն ունի մասնաճյուղային լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ներկայացուցչություն Փարիզում (Ֆրանսիա):
Վարչության նախագահ - Մհեր Գրիգորյան
Address 0015, ՀՀ, Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Phone +37410 540404, 590501
Fax +37410 567486
E-Mail office@ashib.am
URL www.ashib.am
<< Նախորդ
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ








Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream