| |
|
|---|
|
|
+37410 546363
araratbank@araratbank.am
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի սեպտեմբերին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման ոլորտում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականից հանդիսանում է առաջնային եւ երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ, սպասարկում է թվով 49 իրավաբանական եւ ֆիզիկական անձ հաճախորդների:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղական ArCa եւ միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է: 2006 թվականից հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ: Բանկը թողարկել է ArCa Classic, ArCa Junior, ArCa Green Line, ինչպես նաեւ AUTOCARD բանկային վճարային քարտեր, "Ընտանեկան քարտեր" փաթեթը, "Նվեր քարտը":
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2009 թվականի ընթացքում պլաստիկ քարտերի թիվն աճել է 16.9 հազարով, կամ 79.3%-ով, կազմելով 38.2 հազար քարտ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տրամադրած տեղական քարտերով ՀՀ բանկերի մեջ զբաղեցնում է 4-րդ տեղը կամ շուկայի մոտ 9%-ը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականի ընթացքում դարձել է MasterCard համակարգի աֆիլիատ անդամ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2008 թվականին թողարկել է MasterCard Գոլդ, Բիզնես, Ստանդարտ եւ Մաեստրո քարտերը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ MoneyGramm, Անելիք, Xpress Money, MIGOM, БТФ-СОЮЗ, Blizko, БЫСТРАЯ ПОЧТА, Avers, Золотая Корона, Contact եւ այլ հայտնի համակարգերով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ կնքել է 6 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր փոքր ու միջին բիզնեսի վարկավորման եւ առեւտրի խթանման նպատակով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2006 թվականի հոկտեմբերից մասնակցում է գերմանական KFW "Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում" ծրագրին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին շվեյցարական "Իզմիրլյան հիմնադրամի" հետ կնքել է Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին բիզնես վարկեր տրամադրելու համավարկավորման պայմանագիր:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարկային ներդրումները 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 16 միլիարդ 175 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 33%:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2010թ. մարտի 31-ի դրությամբ սպասարկում է շուրջ 70.000 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թ., որպես ֆինանսական նոր գործիք, առաջինը Հայաստանում թողարկել է 12 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000 հազ. ՀՀ դրամ, որոնք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2008 թվականին թողարկել է 10.000 դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 400,000 հազ. ՀՀ դրամ: Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2009 թվականի դեկտեմբերին թողարկել է 10.000 դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000 հազ. ՀՀ դրամ: Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` B-bond մակարդակում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` ՀՖԲ-ում պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալը 2009 թվականի ընթացքում կազմել է 710.495 հազ. ՀՀ դրամ, ինչը կազմել է Բորսայի շրջանառության 29.86 %-ը: Աղբյուր`www.nasdaqomx.am
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջին տարեկան ներդրումները պետական պարտատոմսերում, նախորդ տարվա միջինի համեմատ, աճել են 1.6 մլրդ. դրամով կամ 42.6% եւ կազմում են 5.5 մլրդ դրամ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2008 թ, կանոնադրական կապիտալի համալրման նպատակով իրականացրել է բաժնետոմսերի լրացուցիչ 1 թողարկում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի արժեքի աճը 2009թ.-ի ընթացքում կազմում է 33.25 տոկոս: Աղբյուր`www.nasdaqomx.am
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 30.01.2009թ.-ից դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ռեպո պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՀՀ կենտրոնական բանկի 2008թ. հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբեյալ Բանիկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ սպասարկման ցանցը ներառում է 28 կանխիկացման կետ, ինչպես նաեւ 41 բանկոմատ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Երեւանում եւ մարզերում ունի 33 մասնաճյուղ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խումբը բաղկացած է եղել Բանկից և իր դուստր ընկերությունից` ՙԻզմիրլյան՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ից, որը լուծարվել է և դուստր ընկերության լուծարման հաշվեկշիռը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2010թ. փետրվարի 26-ի համապատասխան որոշմամբ: Ներկայումս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որևիցե խմբի անդամ չի հանդիսանում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 01.10.2010թ. դրությամբ ունի 367 աշխատակից:
30.09.2010թ. դրությամբ ԲԱՆԿԻ ընդհանուր ակտիվները կազմում են 42 միլիարդ 200 միլիոն դրամ, նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազելով 479 մլն դրամով կամ 1.1 %-ով:
Պարտավորությունները կազմում են 32 միլիարդ 294 միլիոն դրամ, նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազելով 857 մլն դրամով կամ 2.6 %-ով:
Ընդհանուր կապիտալը 30.09.2010թ. դրությամբ կազմում է 9 միլիարդ 905 միլիոն դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 479 մլն դրամով կամ 4%-ով:
30.09.2010թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընթացիկ տարվա զուտ շահույթը կազմում է 981 միլիոն դրամ:
|
| Գործադիր տնօրեն - Աշոտ Օսիպյան |
 |
0010, Երևան, Պուշկինի 19 |
 |
+37410 546363 |
 |
+37410 547894 |
 |
araratbank@araratbank.am |
 |
www.araratbank.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|