Անելիք Բանկ" ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996թ. "Անելիք" փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես "Անելիք Բանկ" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն: "Անելիք Բանկ" ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում:
2007թ. "Անելիք Բանկ" ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
1995 – 96 թթ.
Բանկի համար տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարիներն են; Ընդգրկում "Եվրասիա" հիմնադրամի վարկային ծրագրում: 1997 – 98 թթ.
Վերակազմավորման և կայունացման տարիներ; Ընդգրկում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրում; Համագործակցություն "Լինսի" հիմնադրամի հետ: 1999 թ.
Ընդգրկում Գերմանա-Հայկական Հիմնադրամի վարկային ծրագրում; Ընդգրկում Միգրացիայի միջազգային կազմակերպության վարկային ծրագրում: 2000 թ.
Բանկն արժանացել է որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակին; "Անելիք Բանկ" ՍՊԸ Մոսկվա քաղաքի մասնաճյուղը ստացել է ՌԴ Կենտրոնական Բանկի արտոնագիր: 2001 թ.
Անդամակցություն SWIFT համակարգին; "Արմենիան քարդ" ընկերության բաժնետեր; Բանկն արժանացել է "Ֆրանսիայի արդյունաբերողներին աջակցման Ասոցիացիայի ոսկե մեդալ" մրցանակին; Ընդգրկում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության կազմակերպության վարկային ծրագրում: 2002 թ.
Ընդգրկում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրում: 2003 թ.
Բացվել է Բանկի "Արաբկիր" մասնաճյուղը; Անդամակցում "MasterCard International" միջազգային համակարգին; "Անելիք Ռու" ՍՊԸ առևտրային դուստր բանկի գրանցում ՌԴ ԿԲ-ի կողմից; Համագործակցություն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: 2004 թ.
Բացվել է Բանկի "Նոր Նորք" մասնաճյուղը: 2005 թ.
Վարկային պայմանագիր Commerzbank-ի հետ KFW Բանկի երաշխիքով; Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային II գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան); Գյումրիի մասնաճյուղի նոր շենքի ձեռք բերում: 2006 թ.
Բացվել է Բանկի "Շենգավիթ" մասնաճյուղը; Բացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը; Բանկն արժանացել է "Citibank"-ի կողմից տրվող մրցանակին; Բանկն արժանացել է ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակին; Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային III գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան); Բանկը փետրվար ամսին դարձավ VISA International-ի լիիրավ անդամ 2007 թ.
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ստորագրվեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր խոշար վարկերի տրամադրման համար: Ստորագրվեց միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Ստորագրվեց պայմանագիր Համաշխարհային Բանկի ֆինանսավորման հիման վրա Գյուղական Ֆինանսկան կառույց գործակալության հետ, գյուղատնտեսական գործունեության խթանման վարկային ծրագիր իրականացնելու համար Երևանի Դավիթաշեն թաղամասում և Վանաձոր քաղաքում երկու նոր մասնաճյուղերի տարածքների կապիտալ վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, որոնք կբացվեն 2008թ առաջին կեսին: 2008 թ.
Բացվել է Բանկի «Վանաձոր» (ք. Վանաձոր) մասնաճյուղը Բացվել է Բանկի «Դավթաշեն» (ք. Երևան) մասնաճյուղը: 2009թ.
Բանկն իր կապիտալում ներգրավել է ինստիտուցիոնալ բաժնետեր` ի դեմս լիբանանյան ԿրեդիտԲանկ ՓԲԸ-ի: 2011թ.
Բացվել է Բանկի «Սևան» (ք. Սևան) մասնաճյուղը
|
| Վարչության նախագահ - Սամվել Ճզմաչյան |
 |
0033 Հայաստան, Երեւան, Վարդանանց փ. 13 |
 |
+37410 59 33 33 |
 |
+37410 59 33 10 |
 |
anelik@anelik.am |
 |
www.anelik.am |
|