| |
|
|---|
|
|
+37410 561111
office@ameriabank.am
| Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: Ամերիաբանկի, ինչպես նաև Ամերիա ընկերությունների խմբի միասնական թիմն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով: "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետերի Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ: Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից: 2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` " Տրոյկա Դիալոգ" խմբի հետ փոխկապակցված "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերության կողմից: 2007-2008թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"-ը իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 99.9956044 %: Այսօր, բանկն ունենալով 18.2 մլրդ ՀՀ դրամի կանոնադրական կապիտալ, գերազանցում է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած 5 մլրդ ՀՀ դրամ նվազագույն կապիտալի սահմանաչափը: Ռուսատանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այսուհետ մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը հնարավորություն է ստանում վերազինել իր ֆինանսական տեխնոլոգիաներն ու ռեսուրսները, ընդլայնել հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը: Լինելով Ամերիա ֆինանսախորհրդատվական ընկերությունների մաս և օգտվելով "Տրոյկա Դիալոգ" ընկերության միջազգային հսկայական փորձից և բարձրակարգ տեխնոլոգիական հնարավորություններից` մենք ստանձնել ենք նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:
Խորհրդի նախագահ` Ռուբեն Վարդանյան
|
| Գլխավոր տնօրեն - Արտակ Հանեսյան |
 |
ք.Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի-9 |
 |
+37410 561111 |
 |
+37410 513133 |
 |
office@ameriabank.am |
 |
www.ameriabank.am |
| |
|---|
<< Նախորդ
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|