Ստեղծվել է 1996 թ. Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 70 լիցենզիա` տրված 29.03.1996թ.:
Բանկն ունի եռաստիճան կառուցվածք, որի առաջին աստիճան են հանդիսանում
Գյուղացիական Փոխօգնության Միավորումները, որոնց թիվը 2006 թվականի
հունվարի 1-ի դրությամբ 672 էր: Միավորումներում ընդգրկված են 33.003
գյուղացիական անհատական տնտեսություններ, որոնք հնարավորություն են
ստանում օգտվել բանկի վարկային եւ ֆինանսական ծառայություններից:
Երկրորդ աստիճանը կազմում են Գյուղացիական Փոխօգնության Մարզային
Միավորումները: 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ բանկի միակ
մասնակից-անդամներն են հանդիսանում 10 Գյուղացիական Փոխօգնության Մարզային
Միավորումները:
Երրորդ աստիճան է հանդիսանում ընդհանուր ժողովը, որը մշակում է բանկի ընդհանուր ռազմավարությունը:
Ի սկզբանե Բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության
ոլորտի ֆինանսավորմանը: Սակայն 1999 թ.-ից բանկը տրամադրում է նաև
վարկեր փոքր եւ միջին բիզնեսի համար: 2001թ.-ից սկսած ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը
տրամադրում է նաեւ սպառողական վարկեր: 2003թ.-ից տրամադրում է վարկեր
ուսման համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային
համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ եւ
տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ:
2006 թ. սեպտեմբերին Credit Agricole ֆրանսիկան բանկային խումբը ձեռք
բերեց Հայգյուփոխբանկի բաժնետոմսերի 28 տոկոսը եւ Հայգյուփոխբանկը
վերանվանվեց "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ":
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը ստացել է Լիիրավ Անդամակցության (Principal Membership
Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring)
արտոնագրեր Visa International ասոցիացիայից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային
Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ: 2006թ. մարտին
Հայաստանի Բանկերի Միության նախագահ է ընտրվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր տնօրեն
Ստեփան Գիշյանը:
Բանկն ունի 43 մասնաճյուղ, որոից 7` Երևանում, մնացածը`
Հայաստանի 10 մարզերում:
|
| Գլխավոր գործադիր տնօրեն - Ստեփան Գիշյան |
 |
0009, Երևան, Բայրոնի փող. 1 |
 |
+37410 318888 |
 |
+37410 543485 |
 |
acba@acba.am |
 |
www.acba.am |
|