Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է
Ձեր հայտը ուղարկված է
Վարկի որոնում Վարկի տիպ Բանկ / Վ.Կ. Արտարժույթ
Մեր մասին
Մեր ծառայությունները
Օնլայն խորհրդատու
Նորություններ
Վերլուծական հոդվածներ
Հետադարձ կապ
Որտեղի՞ց վերցնել վարկ
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Ապահովագրական ընկերություններ
Վարկեր
Ավանդներ
Պլաստիկ քարտեր
Վարկային հաշվիչ
Ձեր հայտը ուղարկված է








Հիփոթեքային վարկեր Ավտո վարկեր Սպառողական վարկեր Բիզնես վարկեր Լիզինգ Insurance
Եվրոգոտու գործարարների 78 տոկոսի համար եվրոյի գոտուն միանալը դրական է եղել բիզնեսի համար
Եվրոգոտու գործարարների 78 տոկոսի համար եվրոյի գոտուն միանալը դրական է եղել բիզնեսի համար
2012-02-21 15:45
Share |
Չնայած եվրոյի գոտում պետական պարտքերի ճգնաժամի առկայությանը, եվրոպական գործարար ղեկավարները շարունակում են աջակցել միասնական արժույթին: Այս մասին նշված է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» միջազգային գործարար զեկույցի հետազոտության մեջ:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ եվրոգոտու գրեթե 5 գործարար ղեկավարներից 4-ը (78 %) կարծում են, որ եվրոյի գոտուն միանալը դրական ազդեցություն է ունեցել իրենց բիզնեսի վրա: Հիմնական վկայակոչված դրական ազդեցություններից է եվրոգոտու այլ երկրների  հետ առեւտրի խթանումը (23 %), փոխարժեքի տատանման ռիսկի վերացումը (15 %) եւ գնագոյացման առավել թափանցիկ քաղաքականությունը (12 %):

Գործարարները նաեւ արտահայտվել են միասնական արժույթին միանալու թերությունների մասին.  նրանցից 57 %-ը խոսել են ծախսերի եւ գների բարձրացման մասին, սակայն, երբ նրանց հարցրել են, թե կցանկանային արդյոք, որ եվրոն գոյատեւի, գերակշռող 92 %-ը դրական պատասխան են տվել: Միասնական արժույթի ազդեցության վերաբերյալ ամենադրական տրամադրվածությունն ունեն Ֆինլանդիայի(90 %)  եվ Բելգիայի (84 %) գործարարները, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը  կազմել է 48 %: Տարածաշրջանի երկու ծանրակշիռ դեր ունեցող երկրները՝ Գերմանիան եւ Ֆրանսիան վստահորեն շարունակում են աջակցել արժույթի պահպանմանը՝ համապատասխանաբար ցուցաբերելով 79 % եւ 71% ցուցանիշ:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումն ասել է. «Եթե այսօր գործարար ղեկավարների շրջանում եվրոյի ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացվեր, ապա արդյունքները շեշտակիորեն ցույց կտային, որ նրանք ցանկանում են պահպանել այն: Այսպես են ընկալում տնտեսական իրականությունը. գործարարները. հնարավոր է, որ Եվրոպան արդեն ճգնաժամ է ապրում, սակայն միասնական արժույթի վերացումը կարող է իր հետ կործանել ողջ համաշխարհային տնտեսությունը»:

Եվրոգոտու ապագան

ՄԳԶ-ը բացահայտում է, որ գործարարների տեսակետները հետագա եվրոպական ինտեգրացման վերաբերյալ տարբեր են: Եվրոգոտու յուրաքանչյուր երեք գործարարների 31%-ը ասացին, որ կցանկանային տեսնել եվրոգոտու ընդլայնումը, եւ հետաքրքրական է, որ Հունաստանի(62%)  եւ Իսպանիայի (53%) ՝ առավել անկայուն տնտեսությունների գործարարներն ամենից շահագրգռվածն են նոր երկրների ինտեգրման մեջ:

Միաժամանակ, եվրոգոտու գործարարների գրեթե մեկ քառորդը (24 %) ցանկանում է, որ որոշ երկրներ հրաժարվեն միասնական արժույթից: Սա հայտնի տարբերակ է միայն եվրոգոտու մնացած AAA վարկանիշով պետական պարտք ունեցող անդամների շրջանում. այդ երկրների շարքում են Ֆինլանդիան (50 %), Գերմանիան (40 %) եւ Նիդերլանդները (24 %):

Եվրոգոտուց դուրս պատկերը նույնպես բազմազան է. Լեհաստանի  (64 %) եւ Դանիայի (62%) գործարար ղեկավարների մեծ մասը ցանկանում է, միանալ միասնական արժույթին: Սակայն Մեծ Բրիտանիայի (12%) եւ Շվեդիայի (28 %) իրենց գործընկերներից քչերն են համաձայն այդ տեսակետի  հետ: ԵՄ դուրս՝ Թուրքիայի գործարարների 88 % - ը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային, սակայն միայն 32 %-ն է ցանկանում միանալ եվրոգոտուն:

Էդ Նասբաումն ավելացրեց.«Հաջորդ մի քանի ամիսները կարող են լինել ամենանշանակալին միասնական արժույթի եւ, թերեւս, հենց ԵՄ պատմության, մեջ: Դրականն այն է, որ եվրոն անձեռնմխելի պահելու գործարարների աջակցությունը դեռ մնում է անսասան:

Սակայն առջեւում շատ էական մարտահրավերներ կան: Թերեւս ամենակարեւորը պետական պարտքը նվազեցնելն է, որը գերազանցում է 60 տոկոսանոց շեմը միասնական արժույթ մուտք գործելու համար, ինչը սահմանվեց 20 տարի առաջ Մաաստրիխտի պայմանագրով Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում եւ Իռլանդիայում, միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ խիստ միջոցների ձեռնարկումը չի կասեցնի բիզնեսի աճի հեռանկարները»:

Աղբյուր` news.am



<< Նախորդ
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
Հեռախոս`
+374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ








Մեր մասին   Մեր ծառայությունները   Օնլայն խորհրդատու   Նորություններ   Վերլուծական հոդվածներ   Հետադարձ կապ   Որտեղի՞ց վերցնել վարկ   Բանկեր   Վարկային կազմակերպություններ   Ապահովագրական ընկերություններ   Վարկեր   Ավանդներ   Պլաստիկ քարտեր   Վարկային հաշվիչ   
Credit.am 2009 all rights reserved Developed by INFOstream