Ձեզ վարկ է հարկավոր, կօգնենք: Credit AM-ի մասնագետները կգնահատեն Ձեր վարկունկությունը և կգտնեն վարկավորման ռեալ հնարավորությունները: Համեմատեք առաջարկները Credit AM-ի օգնությամբ: Միայն համեմատության մեջ է բացահայտվում լավագույնը: Դիմումը լրացնելու համար, համոզվեք որ դուք գրում եք "UNICODE"-ով:
Բարելավեք Ձեր վարկի պայմանները: Ցանկանում եք գնահատել Ձեր գործող վարկի պայմանները, ճշտել` արդյոք կա հնարավորություն բարելավել Ձեր վարկի պայմանները կամ վերաֆինանսավորել ավելի երկար ժամկետով և/կամ ավելի ցածր տոկոսադրույքով:
Լրացրեք տվյալները, և մենք կգտնենք հնարավոր տարբերակները 2 օրվա ընթացքում:
Տվյալները լրացնելու համար համոզվեք, որ Դուք գրում եք UNICODE-ով:
Շնորհակալություն
Ձեզ վարկ է հարկավոր, կօգնենք: Credit AM-ի մասնագետները կգնահատեն Ձեր վարկունկությունը և կգտնեն վարկավորման ռեալ հնարավորությունները: Համեմատեք առաջարկները Credit AM-ի օգնությամբ: Միայն համեմատության մեջ է բացահայտվում լավագույնը: Դիմումը լրացնելու համար, համոզվեք որ դուք գրում եք "UNICODE"-ով:
Չնայած եվրոյի գոտում պետական պարտքերի ճգնաժամի առկայությանը, եվրոպական
գործարար ղեկավարները շարունակում են աջակցել միասնական արժույթին: Այս
մասին նշված է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» միջազգային գործարար զեկույցի
հետազոտության մեջ:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ եվրոգոտու գրեթե 5 գործարար
ղեկավարներից 4-ը (78 %) կարծում են, որ եվրոյի գոտուն միանալը դրական
ազդեցություն է ունեցել իրենց բիզնեսի վրա:
Առևտրային ցանցերը դժգոհում են պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքի համար
բանկերին վճարվող 1,5% միջնորդավճարից։ Սակայն «ԱրՔա» վճարահաշվարկային
համակարգում ասում են, որ համեմատած այլ երկրների հետ՝ այդ միջնորդավճարն
այդքան էլ բարձր չէ։
Կառավարությունը փորձում է նվազեցնել կանխիկ շրջանառության ծավալները և
դեռ 2008թ. Ազգային ժողովին ներկայացրել էր 2008թ. «Կանխիկ
գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը։
Ըստ պաշտոնական վիճակագրության` հայաստանցիները 2011 թ. սպառել են 48 հազ.
տոննա տավարի միս, 10.5 հազ. տոննա խոզի միս, 44 հազ. տոննա հավի միս եւ 8
հազ. տոննա ձուկ: Ընդհանոր առմամբ` սպառվել է 110.5 հազ. տոննա միս
(ոչխարի մսի սպառման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն սպառումը մեծ
ծավալներ չի կազմել):
Այսպիսով` յուրաքանչյուր հայաստանցի (2.8 մլն մարդու հաշվով) տարեկան սպառում է 38-40 կգ միս, կամ ամսական` 3.2-3.3 կգ:
Շա՞տ է դա, թե՞ քիչ: Ըստ նվազագույն սպառողական զամբյուղի հիմքում դրված
նորմատիվների` յուրաքանչյուր անձ օրական պետք է սպառի նվազագույնը 100
գրամ մսեղեն, որը տարեկան կազմում է 36.5 կգ:
Բոլոր նահանջ տարիները` ամեն 4 տարին մեկ, համարվում են վտանգավոր տարիներ
եւ 2012թ եւս նահանջ տարի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում
ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արխիվի վարիչ Լիլիթ
Սիմոնյանը` հավելելով, որ նահանջ տարվա ազդեցությունը կդադարի միան տարին
ավարտվելուց հետո: Ի դեպ, 1988թ եւս նահանջ տարի էր, եւ մեր քաղաքացիները
նաեւ դրանով են պատճառաբանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը:
Credit AM լրահավաք` «Կանխիկ
գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի ընդունումը
համարվում է վաղաժամ: Փետրվարի 10-ին լրագրողների հետ համնդիպմանը նման
միտք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, խորհրդարանի
փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Հիշեցնենք, որ երեքշաբթի «Բարգավաճ
Հայաստանը», որը մտնում է իշխող կոալիցիայի մեջ, հրաժարվել է քվեարկել
«Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի օգտին: Ըստ
կուսակցության` օրենքն օգտակար է, սակայն` վաղաժամ:
2012 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ գնաճը կազմել է 3.6 %: Ըստ ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` գնաճին ամենաշատը նպաստել
են կարտոֆիլը, բանջարեղենը եւ մրգերը: Մասնավորապես` «բանջարեղեն ու
կարտոֆիլ» ապրանքային խմբում վերջին 1 ամսվա ընթացքում գրանցվել է 435
թանկացում: կարտոֆիլի միջին մանրածախ գինը երեւանյան շուկաներում կազմում
է 243 դրամ` 1 կգ-ի համար:
–Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով:
Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել՝ ելնելով
հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք
պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով
դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի
դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ,–ասել էր
վարչապետը:
«Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին
իրականացրել է «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում»
հետազոտություն, որի նպատակն էր գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման
հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից եւ կանխատեսել պահանջարկ
ունեցող մասնագիտությունները:
Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս` գնահատել
տնտեսության եւ աշխատաշուկայի զարգացման միտումներն ըստ տնտեսության
ճյուղերի, բացահայտել կանխատեսվող աշխատատեղերը,
Գևորգ Պետրոսյան. Հարցազրույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանի հետ Դեռ տարեսկզբին
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ մտադիր է հատուկ
ուշադրություն դարձնել հիփոթեքային վարկավորմանը: 2011 թվականին
հիփոթեքային վարկավորման զարգացման նպատակով բանկը նախատեսում էր
հատկացնել 6,0 մլն ԱՄՆ դոլար: Բանկը տարիներ շարունակ ակտիվ
գործունեություն է ծավալում հիփոթեքային վարկավորման շուկայում: Մեր
կարծիքով բանկը չպետք է հրաժարվի բանկային բիզնեսի որևէ տեսակից, և
վարկային պորտֆելը պետք է լինի դիվերսիֆիկացված: Այսօրվա դրությամբ բանկը
հանդիսանում է գերմանական KfW բանկի հիփոթեքային ծրագրի, Ազգային
հիփոթեքային ծրագրի, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»
պետական ծրագրի մասնակիցը: Եթե 2010 թվականին հիփոթեքային վարկային
պորտֆելը կազմում էր 2,5 մլն ԱՄՆ դոլար, ապա 2011 թվականին այն ավելացվել
է մինչև 6,0 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012թ-ին մտադիր ենք ավելացնել ևս 7,5 մլն
ԱՄՆ դոլարով: Ընդ որում` բանկում գործող ստանդարտներն ու չափանիշները
թույլ են տալիս պահպանել տվյալ պորտֆելի որակը բավականին բարձր մակարդակի
վրա:
Թանկ ե՞ն, թե՞ էժան բնակարանների գները Երեւանում: Այս հարցը կոնկրետ
պատասխան ունենալ չի կարող: Եթե համեմատենք Մոսկվայի կամ Փարիզի գների
հետ` Երեւանում բնակարաններն էժան են, եթե համեմատենք հարեւան Թբիլիսիի
հետ` թանկ են: Այսպես` Թբիլիսիի կենտրոնում (Իոսելիանիի փողոցում)
ամենաշքեղ բնակարանը (մեր ընկալմամբ` էլիտար) վաճառվում է քառ. մետրը 1000
դոլարով:
Երեւանի Հյուսիսային պողոտայում բնակարանները վաճառվում են սկսած քառ.
մետրը 2300 դոլարից, ընդ որում` այդ բնակարանները կահավորված չեն: Երեւանի
Փոքր կենտրոնի մի քանի փողոցներ կան (Թումանյան, Ամիրյան), որտեղ
բնակարանների գները տատանվում են քառ. մետրը 2000 դոլարի սահմաններում:
Փոքր կենտրոնի մյուս հատվածներում գները 1500 դոլարի սահմաններում են:
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը: Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661 Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ