| | Credit AM ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2007թ.` ստեղծելով հզոր տեղեկատվական վարկային պորտալ` www.credit.am:
2009թ. մարտի 1-ին ընկերությունը բացեց իր գրասենյակը Երևանում և այդ օրվանից հանդիսացավ բանկային ցանկացած գործունեության վերաբերյալ ֆինանսական խորհրդատվություն և անհատական ուսումնասիրություն իրականացնող առաջին վարկային գործակալությունը Հայաստանում:
Ընկերությունն ունի վարկերի, ավանդների և բանկային քարտերի մասին տեղեկատվություն պարունակող ամենամեծ տվյալների բազան Հայաստանում, որը թարմացվում է ամեն օր:
Credit AM-ը տալիս է եզակի հնարավորություն` միայն մեկ այցով ստանալ և համեմատել ֆինանսական շուկայի բոլոր առաջարկները և ընտրել դրանցից լավագույնը:
Համագործակցելով մեզ հետ` Դուք կտնտեսեք ոչ միայն Ձեր գումարները, այլև` ժամանակն ու նյարդերը:
Մեր առաքելությունը
Գնահատել հաճախորդի ռիսկերը վարկավորվելիս
Մեր նպատակը
- Բարձրակարգ սպասարկման և ծառայությունների բազմազանության շնորհիվ բավարարել հաճախորդի պահանջները - Մշտապես պահպանել ընկերության առաջատար դիրքերը ֆինանասական խորհրդատվության ոլորտում: - Հաճախորդին տալ առաջարկները համեմատելու հնարավորություն - Բանկերի և ՈՒՎԿ-ների միջև ստեղծել մրցակցության դաշտ ի օգուտ հաճախորդի - Հաճախորդի ֆինանսական խնդիրների լուծում հնարավորինս կարճ և շահավետ ճանապարհով
Մեր առավելությունները
- Բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն - Բոլոր բանկերի և ՈւՎԿ-ների առաջարկները մեկ կետում - Հաճախորդի շահերի ներկայացում մասնագիտացված խորհրդատուների կողմից - Անհրաժեշտ ապահովագրություն տեղում - Համեմատություն կատարելու հնարավորություն - Հետևողականություն մինչև վարկի ստացման պահը Արդյունքներ 2009թ. սեպտեմբեր ամսից մինչ 2010թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Credit AM-ի օգնությամբ տրամադրված վարկերի ծավալը կազմում է 1 559 870 000 ՀՀ դրամ: Մեր օգնությամբ վարկավորվել է 4 երիտասարդ ընտանիք “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” ծրագրի շրջանակներում` 38 500 000 ՀՀ դրամ գումարի չափով:
Մեր աշխատանքային ժամերը`
Երկուշաբթի- ուրբաթ` 9:00 – 19:00 Շաբաթ` 10:00 – 14:00
Հանգստյան օր` կիրակի
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ հոգսերից:
| Մեր ծառայություններից օգտվում են` | | | | |
| | |
Եթե Դուք որոշել եք վերցնել վարկ, վստահեք
մասնագետներին.
Մեր վարկային մասնագետները Ձեզ համար կապահովեն`
- Ամենացածր տոկոսադրույք
- Ամենահարմար պայմաններ
- Ամենակարճ ձևակերպման ժամկետ
- Արագ և հաճելի սպասարկում
և Ձեր կողքին կլինեն վարկի ստացման ամբողջ ընթացքում:
Մենք աշխատում ենք 30-ից ավելի բանկերի և ՈւՎԿ-ների հետ:
Խնայեք Ձեր ժամանակը, գումարները և նյարդերը:
Այցելեք CREDIT AM գրասենյակ և մենք կազատենք Ձեզ բազմաթիվ
հոգսերից:
Հեռախոս` +374 10/91/77 587-661
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն, առաջին հարկ
|
|
|